ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 197,5 դրամ ԱՐԾԱԹ - 231 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 890,47 դրամ

Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ. ԵԱՀԿ-ն՝ Կասպրշիկի ու Արցախի «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հանդիպման մասին. Tert.am

Դեսպան Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ, ներառյալ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից:

Tert.am-ը գրավոր կարգով պարզաբանում էր խնդրել հրապարակման մասին, թե արդյոք հանդիպում եղե՞լ է  ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ,  կողմերի հավասարության պահպանության սկզբունքից ելնելով ինչ հանդիպում է նախատեսված Արցախում՝ և ում հետ, կամ նախատեսվա՞ծ է, թե ոչ համարժեք հանդիպում և ի՞նչ նշանակություն ունեն այդ հանդիպումները հակամարտության կարգավորման համար:  

Այդ հարցերին ի պատասխան, ԵԱՀԿ-ից հայտնել են հետևյալը.«Դեսպան Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ, ներառյալ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ: Նա իր դիտարկումների վերաբերյալ տեղեկություն է տրամադրում ԵԱՀԿ նախագահությանը և Մինսկի խմբին: Սա և նրա կողմից իրականացվող մնացած գործողություններն ընդունվում և աջակցություն են ստանում:  Դեսպան Կասպրշիկը կշարունակի ճանապարհորդել ամբողջ տարածաշրջանում՝ իր մանդատին համապատասխան՝ նպատակ ունենալով աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 6 կմ/ժ
7 C°
 
  13° 
02.04.2020
  14° 
03.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: