ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 011,57 դրամ ԱՐԾԱԹ - 232,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 513,4 դրամ

«Diamond Princess» զբոսանավի ուղևորների առաջին խումբը ափ է իջել

Carl Court/Getty

«Diamond Princess» զբոսանավի ուղևորների առաջին խումբը կարանտինի ավարտից հետո չորեքշաբթի սկսել է ափ իջնել Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առաջին խմբում ընդգրկված է մոտ 500 մարդ, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Ըստ հաղորդման՝ ընդհանուր առմամբ, առաջին խմբում գերակշռում են տարեցները: Նրանց տեղափոխելու համար հատկացվել է 16 ավտոբուս:

Ափ իջնելու պահին ուղևորների հետ շփումն ամբողջությամբ բացառված է եղել:

Հաղորդվում է, որ կարանտինի ռեժիմը շարունակում է գործել. այն կտևի մինչև բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների ափ իջեցումը:

Նավում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն այս պահին կազմում է 542 մարդ: Զբոսանավի վրա կար, ընդհանուր առմամբ, 3100 ուղևոր: 

Հիշեցնենք, որ «Diamond Princess» զբոսանավի ուղևորների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչի պատճառով նավի վրա կարանտին է հայտարարվել և ուղևորներին թույլ չէր տրվում ափ իջնել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 14 կմ/ժ
4 C°
 
  10° 
08.04.2020
  11° 
09.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: