ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել և մնում է կարգավորման օրակարգում. ՀՀ ԱԳ նախարար

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը եղել եւ մնում է կարգավորման օրակարգում: Այս մասին փետրվարի 24-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է News.am:

Ի պատասխան այն հարցին, թե կարելի՞ է արդյոք վերջին շրջանի գործընթացներից ենթադրել, որ ազգերի ինքնորոշման իրավունքը երկրորդ պլան է մղվել, նախարարը մի հատված ընթերցեց Բրատիսլավայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում իր ելույթից:

«Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հիմնարար սկզբունք է եւ խաղաղ կարգավարման հիմքը: Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող որեւիցե սահմանփակուման ենթարկվել, ինչը պետք է հստակ եւ միանշանակ ընդունվի: «Առանց սահմանափակումների» տերմինը ցույց է տալիս Արցախի ժողովրդի իրավունքը` որոշելու իր կարգավիճակը Ադրբեջանի կառավարման եւ տարածքային ամբողջականության ամբողջ իրավազորությամբ: Ադրբեջանի շարունակական թշնամական քաղաքականությունը եւ դրանից բխող գործողությունները Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ  ֆիզիկական անվտանգության սպառնալիք են ստեղծում»,- իր ելույթում հայտարարել էր նախարարը:

«Սա հնչել է 2 ամիս առաջ Բրատիսլավայում եւ առաջին անգամ չի ասվում: Սա  հակամարտության հանդեպ մեր մոտեցման կարեւոր տարրն է, չի կարելի այն կասկածի ենթարկել եւ ենթադրել, որ կարելի է անվտանգությունն ու կարգավիճակը իրարից առանձնացնել»,- նշեց ԱԳ նախարարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 16 կմ/ժ
17 C°
 
15°  27° 
22.09.2020
15°  27° 
23.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: