ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողան-Ալիև հանդիպումը Բաքվում. քննարկումների առանցքում էր նաև արցախյան խնդիրը

Այսօր՝ փետրվարի 25-ին, Բաքվում տեղի ունեցավ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի բարձր մակարդակով 8-րդ նիստը: Նիստին մասնակցելու համար Ադրբեջանի մայրաքաղաք էր ժամանել Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Միջոցառման շրջանակներում առանձնազրույց եղավ երկու երկրների առաջնորդների միջև, իսկ հանդիպման արդյունքներով կնքվեցին մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև ղարաբաղյան կարգավորմանը: «Բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը հայկական կողմի ապակառուցողականությունն է», - հայտարարեց Ալիևը՝ որպես իր խոսքերի հիմնավորում բերելով այն փաստարկը, թե Հայաստանի ղեկավարությունը հանդես է գալիս իրարամերժ հայտարարություններով: Ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր մյունխենյան քննարկման ժամանակ, այնպես էլ այսօր, Ալիևը խոսեց նաև այն մասին, որ արցախյան խնդրի կարգավորումը պաշտոնական Բաքուն տեսնում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո: «Թուրքիան այս հարցում Ադրբեջանին մեծ աջակցություն է ցուցաբերում, ինչի համար շնորհակալ ենք», - նշեց Ալիևը:

Արցախյան կարգավորմանն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի առաջնորդի քննադատության հիմնական թիրախն ուղղված էր միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Միջնորդների ջանքերն ադրբեջանական հողերի ապաշրջափակման ուղղությամբ բավարար չեն», - հայտարարեց Էրդողանը՝ հավելելով, որ ղարաբաղյան խնդիրը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի խնդիրն է:

Հիշեցնենք, որ Մյունխենում ՀՀ վարչապետի հետ կայացած քննարկման ընթացքում կոնֆլիկտի կարգավորման հարցում միջազգային հանրության դերին էր անդրադարձել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինս, մասնավորապես, նշել էր, որ հակամարտության կարգավորմանը նպաստելու համար միջազգային հանրությունից ակնկալում է «բացատրել Հայաստանին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան չէ, և անկախ պետություն էլ չէ (իրենցից ոչ ոք չի ճանաչում ԼՂ անկախությունը)», և որ միջազգային հանրությունը «մեծացնի ճնշումները Հայաստանի նկատմամբ՝ կատարելու համար ՄԱԿ ԱԽ բանաձևերը»:

Ի դեպ, վարչապետ Փաշինյանը նույն քննարկման ընթացքում, որպես միջազգային հանրությունից հայկական կողմի ակնկալիք, նշել էր միայն մեկը՝ որ միջազգային հանրությունը հստակ ասի՝ արցախյան խնդրի կարգավորումը չունի ռազմական լուծում:  

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: