ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խոջալու՝ պատասխան հակահայկական «Օղակ» օպերացիային

Azatutyun.am

Ամեն տարի փետրվարի 26-ին Ադրբեջանը նախաձեռնում է Խոջալուի դեպքերի հետ կապված միջոցառումներ ամբողջ աշխարհում: Հայկական և ղարաբաղյան կողմերը պնդում են այն փաստը, որ ադրբեջանական քարոզչությունը շահարկում է ևս մեկ կրակակետի ոչնչացման օպերացիան, որտեղից ռմբակոծվել են հայկական բնակավայրերը: Ադրբեջանցիները Խոջալուի դեպքերը «ադրբեջանական հոլոքոսթ» են անվանում:

Մինչդեռ այսօր ևս մեկ անգամ առիթ է՝ հիշելու Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի խոսքերը, որոնք հնչել էին Vesti.az-ին տված նրա հարցազրույցում: Մութալիբովն ասել էր, որ դեռ իր նախագահության տարիներին հայկական ղեկավարությունը հայտնել էր իրեն, որ չի ների Ադրբեջանի «Օղակ» օպերացիան: Հիշեցնենք, որ «Օղակ» օպերացիան իրականացվել է 1991 թ.-ի առաջին կեսին: Ղարաբաղում այդ ժամանակ աճում էր լարվածությունը: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները մայր Հայաստանին միացնելուն ուղղված հայ բնակչության խաղաղ ցույցերի՝ երկրում արտակարգ դրություն մտցվեց և ԽՍՀՄ ՆԳՆ և Խորհրդային բանակի զորքերը մուտք գործեցին տարածաշրջան: Խորհրդային իշխանությունները, անգամ չձևացնելով որևէ անկողմնակալություն, սկսեցին բացահայտ աջակցել ադրբեջանցիներին: Ըստ «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության՝ 1991թ հունվար-ապրիլին հայ խաղաղ բնակչության վրա կատարվել է 80 զինված հարձակում, գործողությունների արդյունքում 19 հայկական գյուղերից մոտ 5000 մարդու տեղահանում է իրականացվել:

Հավանաբար, Ադրբեջանի ղեկավարությունն այնժամ կարծում էր, որ խաղաղ ցույցերին ի պատասխան՝ հայերի սպանությունը նորմալ բնույթ է կրում: Որ պատերազմելն ու խաղաղ հայ բնակչության քաղաքներն ու գյուղերը ռմբակոծելը բնական է: Որ հրետանային ռմբակոծությունն ու սպանությունները միայն «մի փոքր պատիժ» են այն բանի համար, որ հայերը համարձակվել են բողոքել ընդդեմ ոտնձգությունների: Սակայն ցանկացած հարված առաջացնում է հակահարված: Եվ 1992 թ.-ի փետրվարի 25-26-ին, երբ ռազմական գործողություններն իրենց գագաթնակետին էին հասել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները ռազմական գործողություն կազմակերպեցին Խոջալու բնակավայրի մոտ գտնվող օդանավակայանի ապաշրջափակման և Խոջալուում թշնամու կրակակետերի ոչնչացման նպատակով: 1991 թ. գարնանից սկսած հայկական բնակավայրերը պարբերաբար ենթարկվում էին ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակման, «Ալազանից», «Գրադ» հրթիռային համակարգերից և այլնից կանոնավոր գնդակոծման: ԼՂՀ պաշտպանության ուժերը միջանցք տրամադրեցին պատերազմական գոտուց խաղաղ բնակչության անվտանգ դուրս գալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմին նախօրոք զգուշացվել էր: Միջանցքը ձգվում էր Խոջալուի արևելյան եզրից դեպի Կարկառ գետի հյուսիսային վտակը և գյուղի հյուսիսային ծայրամասից դեպի հյուսիս-արևելք: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին քաղաքացիական բնակչության՝ ռազմական գործողությունների գոտուց դուրսբերման ուղղությամբ, ինչը հավաստում են հենց Խոջալուի բնակիչների վկայությունները:

Խոջալուի կրակակետերը ճնշելու օպերացիայի նախապատրաստման մասին ԼՂՀ իշխանությունները տեղեկացրել էին ադրբեջանական կողմին դեռևս դրանից երկու ամիս առաջ, ինչը բազմիցս հաստատվել է Ադրբեջանի պաշտոնատար անձանց՝ մասնավորապես նույն Այազ Մութալիբովի կողմից: Սակայն խաղաղ բնակիչների շարասյան վրա կրակեցին Աղդամի ծայրամասում՝ ԼՂՀ և Ադրբեջանի Աղդամի շրջանի սահմանի վրա: Մութալիբովը կապեց այս հանցավոր արարքն իրեն պաշտոնանկ անելու ընդդիմության փորձերի հետ՝ նրանց վրա դնելով պատահածի ամբողջ պատասխանատվությունը:

Ավելի ուշ Հեյդար Ալիևը հայտարարեց, որ Խոջալուի իրադարձություններում մեղավոր է նաև նախորդ կառավարությունը: Դեռևս 1992 թ. ապրիլին, նա, ըստ Ադրբեջանի «Բիլիք-Դունյաս» գործակալության, մի ցնցող միտք հայտնեց. «Արյունահեղությունը շահավետ է մեզ համար: Մենք չպետք է խառնվենք իրադարձությունների զարգացմանը»:

Եվ այս ամենից հետո ադրբեջանական քարոզչությունը տեղի ունեցածի համար մեղադրում է հայերին: Հայերի՛ն, այլ ո՛չ թե Ադրբեջանի ղեկավարությանը, որը պատերազմ է սանձազերծել խաղաղ հայ բնակչության դեմ Ղարաբաղում: Հայերի՛ն, ո՛չ թե ադրբեջանական զինվորականությանը՝ ադրբեջանական բնակավայրերում հրետանի տեղակայելու համար: Հայերի՛ն, և ո՛չ թե նրանց, ովքեր, ըստ ադրբեջանական աղբյուրների, Խոջալուից մարդկանց փոխարեն անասուն էին տեղահանում ...

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: