ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 579,43 դրամ ԱՐԾԱԹ - 397,63 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 207,84 դրամ

Հռոմի պապն իր զորակցությունն է հայտնել կորոնավիրուսով հիվանդներին ու բժիշկներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը զորակցություն է հայտնել կորոնավիրուսով վարակվածներին և բժիշկներին, որոնք զբաղվում են նրանց բուժմամբ:

«Ես ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել կորոնավիրուսով վարակված հիվանդներին և առողջապահության աշխատողներին, որոնք նրանց բուժում են, ինչպես նաև քաղաքացիական իշխանություններին և բոլոր նրանց, ովքեր զբաղվում են այդ մարդկանց օգնելով և աշխատում են կանգնեցնել վարակի տարածումը»,- փետրվարի 26-ին հայտարարել է Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ունկնդրության ավարտից հետո:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 25-ի երեկոյան գերազանցել է 320-ը: Գրանցվել է մահվան տասնմեկ դեպք, դրանք բոլորը տեղի են ունեցել Իտալիայի հյուսիսի Լոմբարդիայի և Վենետոյի մարզերում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 2 կմ/ժ
16 C°
 
10°  21° 
27.10.2020
10°  20° 
28.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: