ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն հայտարարել է իր արտաքին սահմանները պաշտպանելու վճռականության մասին

ԵՄ անդամ պետությունները վճռական են «արդյունավետորեն պաշտպանելու Եվրամիության արտաքին սահմանները այն տեղեկությունների համապատկերին, որ առաջիկա շաբաթներին 4 մլն սիրիացի փախստականներ կարող են հայտնվել Հունաստանին սահմանակից Թուրքիայի շրջաններում: Այս մասին նշված է ԵՄ 27 երկրների և Շենգենյան գոտու մեջ մտնող պետությունների ՆԳ նախարարների Բրյուսելում կայացած արտահերթ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է DW-ն:

Հանդիպման մասնակիցները վճռականորեն «մերժում են Թուրքիայի կողմից քաղաքական նպատակներով միգրացիոն ճնշման օգտագործումը», շեշտվում է հայտարարության մեջ:

Բրյուսելում ակնկալում են, որ Թուրքիան ամբողջությամբ կկատարի 2016 թվականի մարտին Անկարայի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագրի դրույթները՝ ուղղված միգրացիոն ճգնաժամի կարգավորմանը: Ըստ դրա կետերի՝ Թուրքիայի իշխանությունները պարտավորվել էին հետ ընդունել բոլոր անձանց, որոնց թուրքական ափից անօրինականորեն ուղարկում են Հունաստանի տարածք: Այս կանոնը տարածվում էր ինչպես ռազմական հակամարտության գոտուց փախչողների, այնպես էլ տնտեսական միգրանտների վրա, որոնք փորձում են Եվրոպայում հայտնվել կյանքի պայմանները բարելավելու համար:

ԵՄ-ում ընդգծել են, որ «շարունակելու են ակտիվորեն պայքարել մարդկանց մաքսանենգության դեմ»: Արտահերթ հանդիպման մասնակիցները նաև ողջունել են Եվրահանձնաժողովի կողմից Հունաստանին 350 մլն եվրոյի հատկացումը միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար և առաջարկը՝ ավելի ուշ Աթենքին սահմանների համալիր պաշտպանության համար լրացուցիչ 350 մլն եվրո տրամադրելու մասին:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: