ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել տարվա վերջին Մոսկվայում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում այս տարվա վերջին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
«Այժմ համաձայնեցվում է ամսաթիվը: Այս տարի ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը, ուստի պետությունների ղեկավարների գագաթնաժողով այնտեղ կանցկացվի: Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին Մոսկվայում»,- ասաց Գլխավոր քարտուղարը:
Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ: Կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի աշխատանքի տարբեր ոլորտներ, այդ թվում նաև` արտաքին քաղաքական գործունեությունը, կազմակերպությանը գործընկերոջ և դիտորդի կարգավիճակ շնորհելու բելառուսական նախաձեռնության իրականացումը:
ևս մեկ հարց, որ քննարկել են Ալեքսանդր Լուկաշենկոն և Ստանիսլավ Զասը, վերաբերում է ՀԱՊԿ երկրների միջև ռազմատնտեսական համագործակցության արդյունավետության բարելավմանը: Մարտին Երևանում կանցկացվի ռազմական տեխնիկայի և սպառազինությունների ցուցահանդես, որտեղ կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները նախատեսում են մանրամասն քննարկել այս թեման: «Մենք պետք է աշխատենք ՀԱՊԿ պետությունների հետ, որպեսզի վերացնենք այն խնդիրները, որոնք առկա են ռազմատնտեսական համագործակցության ոլորտում: Դրանք բավականին շատ են»,- նշեց կազմակերպության գլխավոր քարտուղարը:
ՀԱՊԿ երկրներն այս տարի մի շարք համատեղ միջոցառումներ կանցկացնեն` հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարին խթան հաղորդելու նպատակով: Դրանց շարքում է արդեն ավանդական դարձած «Ալիք» թմրանյութերի դեմ պայքարի օպերացիան: Այն կանցկացվի երկու փուլով. ուժայինները ծրագրում են փակել Աֆղանստանից թմրանյութերի մատակարարման «հյուսիսային երթուղին» և միջոցներ ձեռնարկել սինթետիկ թմրանյութերի տարածման դեմ պայքարի ուղղությամբ: Շտաբեր կտեղակայվեն Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում: Բացի այդ, նախատեսվում են ապօրինի միգրացիայի կանխման և «Պրոքսի» տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի օպերացիաները:
Մի քանի այլ զորավարժություն է նախատեսված կառավարման մարմինների համատեղ վերապատրաստման և հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման համար: Հայաստանում կանցկացվի «Փոխազդեցություն» հրամանատարաշտաբային զորավարժությունը, «Որոնում» հատուկ զորավարժությունը հետախուզության ուժերի և միջոցների հետ և «Էշելոն» զորավարժությունը ՀԱՊԿ Հավաքական ուժերի նյութական և տեխնիկական ապահովության ուժերի և միջոցներով: Ղրղզստանը կընդունի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի «Սահմանագիծ» արագ տեղակայման զորքերի հավաքական ուժերի զորավարժությունները, իսկ Բելառուսը` «Անխախտ եղբայրություն» հրամանատարաշտաբային զորավարժությունը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ: Կանցկացվի նաև հատուկ զորավարժություն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ստորաբաժանումների հետ և «Կոբալտ» հատուկ մարտավարական զորավարժությունը՝ հատուկ նշանակության ուժերի հետ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 1,54 կմ/ժ