ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակությանը

2020 թվականի մարտի 5-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին։ Այս մասին հայտնում են ՍԴ աշխատակազմից։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, օրենսդրական գործընթացներին, օրենսդրության ոլորտում առկա խնդիրներին։ Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Հրայր Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի գործունեության, վերջին ժամանակաշրջանում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին և այլն։

Անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների գործընթացին, այդ հարաբերություններում Սահմանադրական դատարանի մասնակցության սահմանադրական կարգավորումներին, Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման խնդիրներին և այլն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: