ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փախստականների խաղաքարտն օգտագործելով՝ Էրդողանը փորձում է դիվիդենտներ քաղել Սիրիայում

Ռուս-թուրքական հարաբերությունների սրացման ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քայլերի հետևանքով լարվածություն է առաջացել նաև Թուրքիա-ԵՄ հարաբերություններում: Եթե նախկինում վերջինս բավարարվում էր միայն սպառնալիքներ հնչեցնելով առ այն, որ կբացի սահմանները և Թուրքիայում գտնվող միլիոնավոր փախստականներին կուղարկի Եվրոպա, ապա վերջին մի քանի օրվա ընթացքում ականատեսն ենք դառնում այն բանի, որ Թուրքիայի նախագահը խոսքից անցել է գործի: Իդլիբում տեղի ունեցող լարվածության ֆոնին Անկարան հայտարարել է, որ այլևս չի կարողանա զսպել ապօրինի փախստականների հոսքը և բացել է ԵՄ-ի հետ սահմանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ «Արևմուտքը պետք է կիսի փախստականների համար պատասխանատվության բեռը»:  Էրդողանի այս որոշումն, ըստ էության, նշանակում է, որ Թուրքիան դադարեցնում է ներգաղթյալների հետընդունման մասին պայմանագիրը, որը ԵՄ-ի հետ կնքվել էր 2016 թվականին: Բացի այդ այս որոշման հետ միաժամանակ Անկարան հայտնել է, որ հրաժարվում է այն գումարից, որը ԵՄ-ն խոստացել էր լրացուցիչ տրամադրել՝ փախստականներին Թուրքիայի տարածքում պահելու համար: Էրդողանի խոսքով՝ ինքը բավարար չի համարում փախստականներին օգնելու համար Եվրամիության կողմից իր երկրին հատկացվող լրացուցիչ միլիարդ եվրոն: Վերջինս ավելին է ցանկանում…

Սակայն հարկ է նշել, որ եվրոպական ոչ մի երկիր, ինչպես երևում է, չի պատրաստվում փախստականներին ընդունել իր պետության տարածքում:  Հազարավոր մարդիկ, այդ թվում ՝ փոքր երեխաներ, մի քանի օր է ինչ գտնվում են Թուրքիայի և Հունաստանի սահմանի մոտակայքում:  Զգուշանալով անօրինական ներգաղթյալների ներհոսքից, Հունաստանի իշխանություններն արդեն իսկ հատուկ միջոցներ են սկսել կիրառել վերջիններիս դեմ:

Թուրքիայի կողմից փախստականների խաղաքարտն հենց այս օրերին օգտագործելը չի կարող համարվել պատահականություն, մասնավորապես, երբ այն դիտարկում ենք Սիրիայում տեղի ունեցող զարգացումների համատեքստում:  Կարելի է ասել, որ այս քայլով Էրդողանը փորձում է մի կողմից շանտաժային քաղաքականությամբ ստանալ ԵՄ-ի աջակցությունը Սիրիայում իր նպատակներն ավարտին հասցնելու համար, մյուս կողմից` փորձում է ամրապնդել իր դիրքերը ողջ Մերձավոր Արևելքում:

Հարկ է նշել, որ Սիրիան ներկայումս Ռուսաստանի և Թուրքիայի համար դարձել է մի տարածաշրջան, որտեղ նրանք պայքարում են իրենց դիրքերն ամրապնդելու համար:  Եթե նախկինում թվում էր, թե երկու երկրները համաձայնության են եկել Մերձավոր Արևելքում միասին համագործակցելու հարցում, ապա Թուրքիայի երկակի քաղաքականության և տարածքային նկրտումների արդյունքում, որն ի դեպ ավելի հեռահար նպատակներ ունի, ներկայումս նրանց հարաբերություններն այնպիսի կետում են գտնվում, որ Մոսկվա–Անկարա բախումը Սիրիայի տարածքում կարծես թե բացառված չէ:  Բացի այդ Էրդողանը հետապնդում է սեփական շահերը Սիրիայում, և մասնավորապես, Իդլիբը համարում է իր ազդեցության գոտի:

Հարկ է նշել, որ աշխարհաքաղաքական այս գործընթացներն իրենց անմիջական ազդեցությունը կարող են թողնել նաև Հայաստանի և Արցախի վրա: ՀՀ համապատասխան գերատեսչություններն առավել, քան երբևէ պետք է ավելի մեծ զգոնություն ցուցաբերեն տարածաշրջանում ու Մերձավոր Արևելքում կատարվողի նկատմամբ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն  օրեցօր անկանխատեսելի դարձող Թուրքիայի քայլերի դեմ՝ հատկապես  Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Ի դեպ, պատահական չէ, որ այս նոր զարգացումների ֆոնին Թուրքիան փորձում է ակտիվություն ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության գործընթացում:





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: