ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են հանրապետությունում սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցող համապատասխան ոլորտների ղեկավարները Նախագահին զեկուցել են կատարվածի մասին: Վերլուծվել է կորոնուվիրուսի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների հետ կապված իրավիճակը:
Կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ պետական կառավարման մարմինները, մշտական կապի մեջ լինելով Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ, այս հարցում իրականացնում են համատեղ միասնական քաղաքականություն:
Նախագահն ընդգծել է հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկման ևբոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:
Բնակչությունը պետական մարմինների միջոցով պետք է մշտապես իրազեկված լինի սուր շնչառական վարակների, այդ թվում՝ նոր կորոնավիրուսի հետ կապված բոլոր առանձին երևույթների մասին, և այս տեղեկատվությունը պետք է միշտ հասանելի լինի քաղաքացիների համար:
Երկրի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ աշխատանքները կազմակերպված և համակարգված անցկացնելու ուղղությամբ՝ կարևորելով այս հարցում պետական բոլոր կառույցների միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 10 կմ/ժ
22 C°
 
21°  33° 
09.07.2020
21°  31° 
10.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: