Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը շնորհավորել է Մարտի 8-ի կապակցությամբ
Մարտի 8-ի կապակցությամբ կանանց և աղջիկներին շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հայրապետական շնորհավորանքը ներկայացնում ենք ստորև.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում տիկնանց և օրիորդներին մարտի 8-ի տոնական առիթով,
Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է քրիստոնեական արժեքներով պայծառացյալ, քաջարի, անձնուրաց և առաքինի վարքի տեր կանանց օրինակներով, որոնց համար ներշնչման աղբյուր է եղել Սուրբ Աստվածածնի լուսավոր կերպարը։
Տոնական այս օրը առիթ է վերարժևորելու կնոջ դերը մեր ազգային կյանքում, նրա հանձնառությունը ընտանիքների ամրության և մատաղ սերնդի դաստիարակության գործում, նաև գնահատելու կանանց կարևոր ներդրումը մեր պետության առաջընթացի, ներկայիս հասարակության զարգացման ընթացքներում: Արդարև, այսօր տարբեր բնագավառներում իրենց գովարժան գործունեությամբ կանայք նորանոր ձեռքբերումներով ու հաջողություններով զարդարում են մեր հայրենիքի և ժողովրդի կյանքը։
Մեր մաղթանքն է ձեզ, սիրելի կանայք և օրիորդներ, որ Բարձրյալն Աստված Իր ամենախնամ Սուրբ Աջով պահպանի և զորացնի ամենքիդ՝ օրինակելի ընթացքով, սիրո, նվիրումի և հոգատարության ձեր նախանձախնդրությամբ շարունակելու ջանքերը՝ հանուն ձեր ընտանիքների երջանկության, մեր ժողովրդի շեն ու ծաղկուն կյանքի, մեր հայրենիքի հզորության ու բարօրության։
Մեր աղոթքն է, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր ողջ ժողովրդին և հայրենի մեր երկիրը` պարգևելով բոլոր կանանց շնորհառատ ու բերկրաշատ կյանքի երկար քաջառողջ տարիներ և բյուր բարիքներ»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ