ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է խուսափել Իտալիա այցելությունից

Business Insider

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Այս մասին հայտարարություն է տարածել Իտալիայում ՀՀ դեսպանությունը:

«Հարգելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Իտալիայում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին։ Միաժամանակ Իտալիայում ՀՀ դեսպանությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնք դեռ չեն տրամադրել իրենց տվյալները, կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր (նահանգ, քաղաք, հասցե, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորության չի առաջացնում։ Դեսպանությունում գործող թեժ գծի հեռախոսահամար՝ +393775226710 Էլ. հասցե՝ [email protected]»,- ասված է հայտարարությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: