ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական կողմի արձագանքը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին

Մարտի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կատարեց Բրյուսել՝ հանդիպումներ ունենալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի և Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Այցը կապված չէր ԵՄ որևէ միջոցառմանը ՀՀ վարչապետի մասնակցության հետ և կազմակերպվել էր հայկական կողմի նախաձեռնությամբ: Հանդիպումներին եվրոպական կողմի անդրադարձերը վկայում են այն մասին, որ դրանց բովանդակությանն ու փաստին եվրոպական կողմն առանձնապես մեծ նշանակություն չի տվել:

Միայն Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատարի հետ հանդիպման արդյունքներն են արտացոլվել պաշտոնական կայքում մամլո հաղորդագրության տեսքով: Եվրոպական խորհրդի նախագահն ու ԵԺԿ նախագահը բավարարվել են Թվիթերում համառոտ գրառում կատարելով:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրել է. «Այսօր հանդիպում եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ մանրամասն քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու Արևելյան գործընկերությունը:  Այս դինամիկ երկխոսություններն ամրացնում են մեր երկկողմ հարաբերություններն ու հանրությունների միջև կապերը: Սպասում եմ մեր հաջորդ ԱլԳ գագաթաժողովին Բրյուսելում»: 

ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը նկար է տեղադրել հանդիպումից՝ նշելով. «Լավ հանդիպում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկել ենք քաղաքական իրավիճակը Հայաստանում, կայանալիք հանրահավաքը, բարեփոխումները երկրում և ՀՀ-ԵՄ հարաբերությունների բարելավման ուղիները»: 

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի`Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Բորելը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 9-ին Բրյուսելում՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր:

Բարձր ներկայացուցիչը և վարչապետը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները: ԵՄ-ն լիարժեք աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Բարձր ներկայացուցիչը և վարչապետն ընդգծել են ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի դերն այս համատեքստում:

Բարձր ներկայացուցիչը ողջունել է վարչապետի հավատարմությունը բարեփոխումներին և Եվրամիության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը: Բարձր ներկայացուցիչը ողջունել է Հայաստանում բարեփոխումների հետագա իրականացումը ԵՄ աջակցությամբ»:

Այցի ընտրված ժամանակն ու հայկական կողմի հաղորդագրությունները ցույց են տալիս, որ այցի հիմնական նպատակը Հայաստանում կայանալիք հանրաքվեին ընդառաջ եվրոպական կողմի դրական արձագանքն ապահովելն էր, աջակցություն ստանալը, կամ առնվազն՝ Հայաստանում կատարվող ներքաղաքական գործընթացների հետ կապված հետագա բացասական գնահատականները կանխարգելելը: Մինչ դեռ եվրոպական կողմի արձագանքները հանդիպումներին որևէ դրական գնահատական այդ ամենի հետ կապված չեն պարունակում՝ եվրոպացի պաշտոնյաները սահմանափակվել են չեզոք ձևակերպումներով, առավելագույնը՝ Հայաստանում ԵՄ աջակցությամբ հետագա բարեփոխումների իրականացման կարևորումն է: Այստեղ էլ «ԵՄ աջակցությամբ» ձևակերպումը հուշում է, որ խոսքն ամենևին ՍԴ դեմ տարվող պայքարի մասին չէ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: