ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում

2021թ. փետրվարի 10-ին Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս.թ. մարտի 1-ից: Այս մասին երեկ հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:
Սա նշանակում է, որ ավարտին է հասել 4 տարի տևած վավերացման գործընթացը և ԵՄ անդամ երկրներից յուրաքանչյուրը հաստատել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների կառուցման իրավական հիմք:
Այլ իրականության պարագայում սա կլիներ շատ կարևոր լուր՝ խորհրդանշող Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների նոր մակարդակ:
Մինչ այս պահը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմքը 1999թ-ից գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն էր: Դրան փոխարինելու պետք է գար Ասոցացման համաձայնագիրը, որը սակայն չհաջողվեց ստորագրել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո և 2015-ից 2017թթ երկար ու բարդ բանակցությունների արդյունքում հաջողվեց հասնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Կարևոր է, որ փաստաթուղթը քաղաքական մասով գրեթե կրկնում է Ասոցացման համաձայնագրի պարունակությունը, հիմնական տարբերությունները տնտեսական ոլորտին են առնչվում՝ պայմանավորված ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններով:
2017-ին այս համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանն ապացուցեց, որ հավատարիմ է եվրոպական արժեքներին, մտադիր է խորացնել և ընդլայնել ԵՄ աջակցությամբ բարեփոխումները, զարգացնել ԵՄ հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Սա, առաջին հերթին, քաղաքական կարևոր փաստաթուղթ էր՝ ցույց տվող, որ Հայաստանին հաջողվել է մեկտեղել եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն վեկտորները՝ տարածաշրջանում չառաջացնելով բախումներ և լարվածություն: Դա նշվեց և բարձր գնահատականի արժանացավ թե՛ եվրոպական, թե՛ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Եվրախորհրդարանի կողմից վավերացումից հետո 2018թ. մարտի 1-ից համաձայնագիրն արդեն իսկ 80 տոկոսով գործում էր՝ այն դրույթների շրջանակներում, որոնք վերաբերում էին եվրոպական ինստիտուտների, բայց ոչ եվրոպական երկրների հետ հարաբերություններին: Մարտի 1-ից համաձայնագիրը կգործի արդեն ողջ ծավալով:
Այսօր, սակայն, դժվար է ակնկալել, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը դրական փոփոխություններ է բերելու, կամ փոխելու է Հայաստանի ընկալումը եվրոպական գործընկերների աչքերում: Պատճառը մեկն է՝ Հայաստանի գործող իշխանության «0-ից կառուցած» արտաքին քաղաքականությունը, իսկ ավելի ճիշտ՝ ձախողած արտաքին քաղաքականությունը բոլոր, այդ թվում՝ եվրոպական ուղղությամբ:
2018-ի մայիսից սկսած Հայաստանը փոխեց Եվրամիության հետ երկխոսության բնույթը՝ արժեքների փոխարեն առաջ մղվեցին բացառապես շահերը: Ակնկալիքները Եվրամիությունից երկուսն էին՝ լռություն Հայաստանում տեղի ունեցող ոչ ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ և ֆինանսական հոսքեր դեպի Հայաստան: Բավական է հիշել միայն Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած առաջին այցից հետո լրագրողների հետ հարցուպատասխանը, որտեղ նա բողոքում էր, որ ԵՄ-ն այնքան քիչ գումար է առաջարկել, որ ինքն ասել է թե «եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի»:
Բրյուսելում ընդունել են Փաշինյանի կողմից թելադրվող խաղի կանոնները՝ լռում են և որոշակի ֆինանսական հոսքեր ապահովում (բնականաբար՝ ոչ Փաշինյանի պատկերացրած ծավալների, քանի որ մեծ ֆինանսավորում կարելի է ստանալ միայն իրական բարեփոխումների կամ արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխության պարագայում): Իսկ հետևանքը եվրոպական կառույցներում ադրբեջանական դիրքերի ամրապնդումն է, ԵՄ չեզոքությունը Հայաստանի համար կարևոր հարցերում՝ նույնիսկ Արցախի դեմ պատերազմի սանձազերծմնան և ռազմական հանցագործությունների դեպքում, Արևելյան գործընկերության երկրների դասակարգման մեջ Հայաստանին Բելառուսին և Ադրբեջանին հավասարեցնելը և այլն:
Մեկ բան ակնհայտ է, Հայաստանն այսօր կորցրել է այն բոլոր քաղաքական դիվիդենտները, որ ձեռք էր բերել 2017-ին համաձայնագրի կնքմամբ և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից ոչինչ չի փոխում ներկա պայմաններում:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
-
17:26
Ռուսաստանը ապրիլի 5-ից արգելել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները
-
17:23
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Վարչապետ
-
17:06
Պոլսո հայոց պատրիարքարանում որոշում է կայացվել լուծել երկրաշարժի հետեւանքով անտուն մնացած հայերի խնդիրը
-
16:50
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել. քննակվել է Արցախի պաշտպանության հարցը
-
16:43
Դամասկոսի վրա Իսրայելի հարձակման հետեւանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ-ի խորհրդականը
-
16:27
Ուկրաինայի հանդեպ մենք ոչ դիվանագիտություն ենք դրսևորել, ոչ խելամտություն, ոչ համերաշխություն. Զուրաբիշվիլի
-
16:25
Կփլուզվի՞ արդյոք Թուրքիայի տնտեսությունը
-
16:05
Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը
-
16:00
Սպասվում են տեղումներ նաև ձյան տեսքով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:53
Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել բացատրել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցությունը
-
15:45
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ
-
15:41
Հայտնի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց
-
15:30
Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
-
14:48
Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
-
14:30
Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե
-
14:00
Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
-
13:10
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հղի է ապակայունացմամբ. ՀԱՊԿ
-
13:01
ՀԱՊԿ-ը պատրաստակամ է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկել
-
12:16
Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա. Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար
-
11:53
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը Երևանում հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարարի հետ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 9,77 կմ/ժ