ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին դրսևորել զսպվածություն. Զախարովա

Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին դրսևորել զսպվածություն, ձեռնպահ մնալ ուժի գործադրումից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Մոսկվայում հետևում են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին, փոխանցում է News.am-ը

«Ցավոք, հայ-ադրբեջանական սահմանին դիտարկվել է հրադադարի ռեժիմի խախտում, որի հետևանքով կան սպանվածներ և վիրավորներ։ Կուզեի ցավակցություններ հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Մենք կոչ ենք անում կողմերին դրսևորել զսպվածություն, ձեռնպահ մնալ ուժի գործադրումից, ակտիվացնել բանակցային գործընթացը, որն ուղղված է քաղաքական միջոցներով կարգավորման ձեռքբերմանը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին, մոտ 15։30, հարավ-արևմուտքում տեղակայված զինվորական մասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, շարքային, 1984թ․ ծնված Զոհրաբ Սիանոսյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: