Նավթային անհամաձայնություններ աշխարհում. ո՞վ ում դեմ
Շարունակվում է նավթի համաշխարհային շուկայում առկա անկումային ֆոնը: Մարտի 12-ի դրությամբ «սև ոսկու» գինը նվազել է ևս 4,5 տոկոսով: Անկման պատճառները պտտվում են կորոնավիրուսի համաճարակի հետ կապված զարգացումների շուրջ, այդ թվում՝ OPEC+ երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին պայմանավորվածության տապալման:
Ի՞նչ տեղի ունեցավ
Կորոնավիրուսի պատճառով չինական արտադրության գրեթե ամբողջական պարալիզացումը հարվածեց նավթի սպառման ծավալներին, ինչի արդյունքում գներն արագ անկում ապրեցին:
Նավթ արդյունահանող երկրների օրակագրում առավել քան ակտուալ դարձավ գնային ճգնաժամից խուսափելու խնդիրը, որի ամենատեսանելի լուծման տարբերակը նավթի արդյունահանման ծավալների լրացուցիչ կրճատման:
Հիշեցնենք, որ այդպիսի պայմանավորվածություն OPEC+ ձևաչափում գործում և պարբերաբար թարմացվում է՝ սկսած 2017թ.-ից, սակայն վերջին զարգացումների արդյունքում OPEC անդամ երկիր հանդիսացող Սաուդյան Արաբիայի կողմից եղավ առաջարկ կրճատվող ծավալներն ավելացնել մեկ օրում ևս 1,5 մլն բարելով, որից 1 մլն-ը բաժին կընկներ նավթային կարտելի անդամ երկրներին, 0,5-ն՝ անդամ չհանդիսացող: Վերջին խմբում է նաև Ռուսաստանի Դաշնությունը:
Մեկ շաբաթ առաջ հենց այս խնդրով Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ըստ էության ՌԴ-ն տապալեց գործարքի կնքումը՝ հրաժարվելով արդյունահանման լրացուցիչ սահմանափակումներից: Բացահայտում չէ, որ նավթ արդյունահանող երկրների բյուջետային եկամուտների զգալի մասն ապահովվում են հենց նավթային եկամուտները: Այս տեսանկյունից առաջին հայացքից տրամաբանության խզում է, երբ Ռուսատանը կատարում է գիտակցված քայլ ի նպաստ հենց այդպիսի իրավիճակի:
Ավելի ուժեղ հարվածը մրցակցին՝ հաղթանա՞կ
Հիմք ընդունելով հանգամանքը, որ Սաուդյան Արաբիան OPEC երկրների ցանկում առաջինն է արդյունահանման ծավալներով՝ երկրորդ տեղում թողնելով ՌԴ-ին, ներկայացնենք փոքրիկ համեմատական վերլուծություն հենց այս երկրների եկամուտների վրա նավթային շուկայի ներկայիս անկման ազդեցությունների մասին:
Նավթի արդյունահանման ծավալներն ապահովում են Սաուդյան Արաբիայի արատահանման եկամուտների մոտ 90 %-ը, բյուջետային մուտքերի 75 %-ը, ՀՆԱ –ի 45 %-ը:
Ռուսաստանի Դաշնության պարագայում նավթի արդյունահանումն ապահովում է բյուջետային եկամուտների մոտ 40 % (պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ մինչև 35 % նվազման միտումով), ՀՆԱ-ում մասնաբաժինը՝ մոտ 20 %:
Փորձագիտական գնահատականների համաձայն, Սաուդյան Արաբիայի բյուջետային կայունության համար նավթի գինը գնահատվում է մեկ բարելի դիմաց 72 դոլար, մինչդեռ ՌԴ-ի համար՝ 42,2 դոլար/բարել:
Պետք է նշել նաև, որ նավթի գնի անկման ներկայիս գրեթե բոլոր կանխատեսումներով նավթի սպասվող գինը տատանվում է 40-50 դոլար բարելի դիմաց: Ըստ էության, սա հիմնական պատճառներից կարող է լինել, որ ՌԴ-ն որևէ կերպ չխուսափեց ռազմավարական նշանակության ապրանքի գնի նկատմամբ ոտնձգություն հիշեցնող քայլից: Հավանաբար, այս հաշվարկներով է պայմանավորված նաև ռուսական նավթ արդյունահանող ընկերությունների հետ Վլադիմիր Պուտինի խորհրդացկության ժամանակ վերջինիս կողմից հավաստիացումները, որ նավթի ընկնող գները «ընդունելի են ռուսական տնտեսության համար»: Պատկերը մոտավորապես հետևյալն է՝ ՌԴ-ն դիմում է սեփական տնտեսությանը կարճաժամկետ վնաս հասցնող գիտակցված գործողության, որի երկարաժամկետ օգուտներն՝ ի դեմս հիմնական մրցակցի դիրքերի թուլացման, ավելի ծանրակշիռ են:
Մինչդեռ սա ՌԴ այդօրինակ վարքագիծ դրսևորելու միակ գործոնը չէ:
Նավթի արդյունահանման ծավաների կրճատումը արդյունահանող որոշ ընկերությունների ողջ գործունեությունը կդներ հարցականի տակ՝ այդպիսով տնտեսությանը նաև այդ տեսանկյունից հասցնելով հարված, ինչպես նաև անպիտան կդարձներ եղած նավթային պաշարները՝ հաշվի առնելով առնվազն մի փաստ, որ խոսքը մասնավոր կազմակերպությունների մասին է և յուրաքաչյուր ընկերություն ինքն է պաշարների պահուստավորման պատասխանատուն:
Բայց այսպիսով ևս չենք սահմանափակվում:
Ոչ մի հնարավորություն ԱՄՆ-ին
Նավթի արդյունահանման ծավալների կրճատման շուրջ երեք տարիների քննարկումների ժամանակ ՌԴ-ն մեկ անգամ չէ, որ խոսել է արդյունահանման միակողմանի կրճատման անօգուտ լինելու մասին: Խոսքը OPEC ձևաչափից դուրս գտնվող երկրների մասին է, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Կանադայի, որոնք ոչ մի կերպ չեն միանում արդյունահանման ծավալների կրճատման գործընթացին:
Այստեղ ՌԴ դիրքորոշումն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ: Օբյեկտիվ է, որբ նավթի շուկան լիարժեք չի կարգավորվում անգամ OPEC+ պայմանավորվածությունների արդյունքում կամ կարգավորվում է, բայց շարունակում է մնալ շատ փխրուն ու զգայուն արտաքին գործոնների նկատմամբ: Առնվազն պայմանավորվածության գործելու երեք տարիների ընթացքում նավթի գնային փոքր տատանումները դրա մասին են վկայում:
Բայց կա նաև հարցի սուբյեկտիվ մասը, որը վերաբերում է Միացյալ Նահանգներին:
Ռուսաստանի Դաշնությունը նավթի գներին իր հարվածով ստվերեց նաև Միացյալ Նահանգների «թերթաքարային նավթի հեղափոխության» հետ կապված բոլոր նկրտումները: Խոսքը 2000-ականներից Նահանգների կողմից թերթաքարային նավթի արդյունահանման ուղղությամբ կատարված ակտիվ աշխատանքների մասին է, որոնք վերջին երկու տարիներին բավական խոստումնալից արդյունքներ էին գրանցել: Այսպես, 2019թ.-ին ԱՄՆ թերթաքարային նավթի արտահանումը ոչ դեպի OPEC երկրներ կազմել է մոտ 1,5 մլն բարել:
Այսպիսով, նավթ արդյունահանող երկրների կողմից արդյունահանման ծավալների ավելի մեծ կրճատումը ամերիկյան նավթի համար լայն շուկա կարող էր ապահովել: Ի դեպ, միջազգային մամուլում արդեն իսկ հայտնվել են «թերթաքարային նավթի շուկայի փլուզումը» բնորոշող բազմաթիվ անդրադարձեր:
Առնչությունը մեր տարածաշրջանի հետ
OPEC+ երկրների միջև պայմանավորվածության տապալումն իր ուղղակի ազդեցությունն ունի նաև մեր տարածաշրջանի վրա՝ հաշվի առնելով նավթի պաշարներ ունեցող երկրների առկայությունը: Ուղղակի ազդեցության տիրույթում Իրանն ու Ադրբեջանն են: Այս երկրների կողմից հնչած պաշտոնական մեկնաբանությունները բավական խոսուն են:
Իրանի պարագայում իրավիճակը բավական հետաքրքիր է: Լինելով OPEC անդամ երկիր, թվում է թե մեր հարավային հարևանը շուկայում ստեղծված ներկայիս իրավիճակից պետք է լիներ շատ անհանգստացած: Մինչդեռՙ առնվազն պաշտոնական արձագանքից, նման տպավորություն չկա: Իրականում դա այնքան էլ անսպասելի չէ, հաշվի առնելով Իրանի՝ սանկցիաների ներքո գտնվելը: Իրանի Նավթի նախարարության ներկայացուցիչ Կասրա Նուրիի արձագանքում այդ մասին նույնիսկ հիշատակվում է. OPEC+ երկրների միջև պայմանավորվածության բացակայությունը անսպասելի էր, սակայն նավթի գների անկումը չի ազդի Իրանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով «հատուկ իրավիճակն ու ԱՄՆ կողմից սանկցիաների առկայությունը»:
Փոխարենը շատ ավելի ջղաձիգ արձագանք ունեցավ Ադրբեջանը: Պետական նավթային SOCAR ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը հայտարարեց, որ «OPEC + որոշ ներկայացուցիչներին (ՌԴ- խմբ.) հավանաբար ձեռք են տալիս նավթի իջեցված գները»՝ հույս հայտնելով, որ այս որոշումը կարճաժամկետ լուծում է ենթադրում, հետևաբար արագ կհարթվի:
Հնարավոր հետևանքները Հայաստանի համար
Որպես նավթամթերք ներկրող երկիր, նավթի գների անկումը որոշակի դրական նպաստ կբերի: Ավելին, մեզ մոտ անցնող շաբաթվա ընթացքում բենզինն էժանացավ մոտ 20 դրամով՝ կազմելով 400, 410 դրամ: Մարտի 13-ի դրությամբ վառելիքի գինը կազմում է 390 դրամ:
Նավթի գների անկման շարունակականության պայմաններում հարվածի ներքո են Հայաստան եկող տրանսֆերտները, որոնք հիմնականում ՌԴ-ից են: Չնայած այն հանգամանքին, որ տրանսֆերտներից մեր տնտեսութան կախումը որոշակիորեն թուլացել է (ներկայումս դրանք կազմում են ՀՆԱ մոտավորապես 14 %-ը), այնուամենայնիվ ազդեցության տիրույթից դուրս չեն:
Նավթի գնի անկումը ազդելու է նաև գունավոր մետաղների գների վրա՝ի հաշիվ արտարժութային շուկայում արդեն իսկ նկատվող փոխարժեքային տատանումների: Հիշեցնենք, որ հանդիսանալով պղիձն, պղնձի խտանյութ, մոլիբդեն արտահանող երկիր, այս շուկաներում գների անկման դեպքում ևս խնդիր կունենանք:
Եվս մի խնդիր է ռուբլու արժեզրկումը դոլարի նկատմամբ. ներկայումս ռուբլին դոլարի նկատմամբ տատանվում է 73-74 –ի սահմաններում այն դեպքում, երբ մինչ նավթային անկումը մեկ դոլարն արժեր 68.5 ռուբլի: Այս իրավիճակի շարունակական պահպանումը կազդի ոչ միայն արտագնա աշխատողների եկամուտների գնողունակության վրա, այլ նաև ՀՀ-ից ՌԴ արտահանման՝ ի դեմս ՌԴ-ում ռուբլու անկման արդյունքում գնողունակության անկման, հետևաբար՝ ՀՀ-ից արտահանվող ապրանքների իրացման:
Մյուս կողմից շատ կարևոր է դրամի գերարժևորման բացառումը ռուբլու նկամամբ, կրկին Հայաստանից արտահանողների մրցակցային դիրքերի հարվածից խուսափելու կամ այն մեղմելու համար:
Սակայն խնդիրը միայն տնտեսական չէ իրականում: Մեկ անգամ չէ եղել, որ նավթային բյուջեով ապրող Ադրբեջանը շուկայում գնանկման արդյունքում դիմել է տարատեսակ միջոցառումների՝սեփական հանրության ուշադրություն շեղելու նպատակով: Ուստի, այս պահին ստեղծված իրավիճակի երկարաձգման արդյունքում ոչ ադեկվատ իշխանություն ունեցող Ադրբեջանի նկատմամբ առավել քան զգոնությունը մեծացնել է պետք:
Զգոնության ներքո ի նկատի ունենք դիվանագիտական գործիքակազմի արդյունավետ ու արագ կիրառումը, տարածաշրջանում Հայաստանին ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող իրադարձությունների նկատմամբ ադեկվատ արձագանքը, և ընդհանուր առմամբ, իշխանությունների կողմից «ջայլամի քաղաքականության» դադարեցումը, երբ ստեղծված վտանգների մասին չխոսելով՝ փորձ է արվում պատրանք ստեղծել, որ այդ վտանգները մեզ համար առկա չեն:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ