ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նորովի մտածելու մոլուցքը չպիտի խնդիրներ ստեղծի ռազմավակարական գործընկերոջ հետ հարաբերություններում

Շանթ Հ/Ը-ը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան այն հարցի, թե արդյոք ռուբլու արժեզրկումը խնդիրներ չի ստեղծի մեր արտահանողների համար, ասել է. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք չպետք է օգտվենք առիթից և դիվերսիֆիկացնենք արտահանման մեր ուղիները: Նախկինում մենք էինք խնդրում, որ որևէ տեղ ապրանք արտահանենք, շատ հնարավոր է, որ հետճգնաժամային շրջանում պարզվի, որ աշխարհից բազմաթիվ խնդրանքներ ունենք, որ մենք իրենց երկիր ապրանք արտահանենք: Մենք հին կլիշեներից պետք է դուրս գանք և մտածեք նորովի»: «Իհարկե, ԵԱՏՄ-ն, Ռուսաստանը, մեր հարևան երկրները շատ կարևոր են մեզ համար»,- հավելել է նա: Մեկ էլ հարցին ի պատասխան Փաշինյանը չի բացառում, որ գուցե Եվրոպան Հայաստանից ավելի շատ ապրանք ակնկալի:

Տպավորություն է ստեղծվում, որ առկա ճգնաժամի հաղթահարումից հետո Հայաստանի վարչապետը ոչ միայն նոր տնտեսական իրավիճակ, այլև նոր աշխարհակարգ ու աշխարհագրական իրողություններ է ակնկալում տեսնել:

Արտահանման դիվերսիֆիկացումը մշտապես եղել և մնում է տնտեսության զարգացման կարևոր պայմաններից մեկը, սակայն դա հնարավոր չէ դիտարկել այլ իրողություններից անկախ: Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ Եվրոպա Հայաստանից մեծամասամբ արտահանվում է հումք՝ շատ դեպքերում եվրոպական չափորոշիչներին բավարարելու դժվարության, կամ ենթակառուցվածքային խնդիրների պատճառով: Ռուսաստանը եղել և մնում է պատրաստի արտադրանքի արտահանման շուկա, իսկ տնտեսական միության կազմում լինելն էլ կոչված է լրացուցիչ հնարավորություններ և խթաններ ստեղծել այդ արտահանմանը նպաստելու համար:

Սակայն տնտեսականից զատ, կա նաև հարցի քաղաքական, նույնիսկ՝ ռազմաքաղաքական բաղադրիչ: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և Մոսկվայի համար տնտեսական բարդ իրավիճակում միանգամից այդ ուղղությունից հրաժարվելու և այլընտրանքային շուկաներին հայացքն ուղղելու Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը կարող է նաև որպես քաղաքական գերակայությունների փոփոխման ազդակ ընկալվել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ուստի, նորարար լինելու մոլուցքը չպետք է առանց այն էլ երկրի համար բարդ իրավիճակում լրացուցիչ մարտահրավերներ ստեղծի և խորացնի վստահության պակասը Հայաստանի ներկայիս իշխանության նկատմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: