ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիան փակել է իսլամի գլխավոր սրբավայրերը Մեքքայում և Մեդինայում

AFP

Իսլամի երկու գլխավոր սրբավայրերը՝ Մեծ Մզկիթը Մեքքայում և Մարգարեի մզկիթը Մեդինայում անորոշ ժամանակով փակվել են հավատացյալների համար կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ երկու մզկիթների հարցով գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Հանի բեն Հուսնի Հայդարին հղումով:

Հեռուստաալիքի տվյալներով, հավատացյալներին արգելվել է մտնել և աղոթել սրբավայրեի տարածքում մարտի 20-ից: Նշվում է, որ այս արգելքը գործելու է մինչև վարակը չնահանջի:

Հիշեցնենք, Սաուդյան Արաբիայում մարտի 17-ից դադարեցվել էին զանգվածային աղոթքները բոլոր մզկիթներում: Բացառություն էր արված միայն Մեքքայում և Մեդինայում իսլամի գլխավոր սրբավայրերի համար:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: