ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի իշխանության կողմից Ղարաբաղյան կարգավորման հարցում իր որոշ մոտեցումները վերանայելու անհրաժեշտություն կա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը Ղարաբաղյան հակամարտության կողմերին վերահաստատելու իրենց հավատարմությունը հրադադարը խստորեն պահպանելու հանձնառությանը և ձեռնպահ մնալու ցանկացած սադրիչ գործողություններից, որոնք կարող են էլ ավելի մեծացնել լարվածությունը, առավել քան տեղին է՝ հաշվի առնելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սրացումները:

Ավելին, այժմ երբ աշխարհի, այդ թվում նաև Հայաստանի  ուշադրությունը կենտրոնացած է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, Ադրբեջանի կողմից նոր սադրանքները չեն բացառվում: Աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում անգամ Ադրբեջանը չի հրաժարվում Ղարաբաղյան կարգավորման հարցում իր ապակառուցողական կեցվածքից: Մարտի 19-ին՝ համանախագահների կողմից այս հայտարարությունը տարածելու նույն օրը, Ադրբեջանի նախագահը Նովրուզի կապակցությամբ իր ուղերձում կրկին հայտարարեց, որ «Արցախն Ադրբեջան և բացականչական նշան»՝ պնդելով, որ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ «ջախջախիչ հարված է հասցրել Հայաստանին»:

Ստեղծված իրավիճակում Ալիևի նման պահվածքը և հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս ոչ միայն Ադրբեջանի համար մարդասիրական արժեքներն այդքան էլ կարևոր չլինելը, այլև Հայաստանի իշխանության կողմից Ղարաբաղյան կարգավորման հարցում իր որոշ մոտեցումները վերանայելու անհրաժեշտությունը:

Մասնավորապես, պետք է դադարել կրկնել, թե Արցախյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, երբ Ալիևը հայտարարում է «Արցախն Ադրբեջան և բացականչական նշան»: Միևնույն ժամանակ հասարակություններին խաղաղության նախապատրասելը հակամարտության կողմերի մոտ պետք է համաչափ բնույթ կրի: Միանշանակ է, որ Ալիևի այս ուղերձը, ինչպես նաև դրան նախորդածները, հասարակությանը խաղաղության պատրաստելու հետ կապ չունեն:

Հայաստանի իշխանությունը կարիք ունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացին և այդ համատեքստում Ադրբեջանի պահվածքին տալու ադեկվատ գնահատականը: Որևէ կերպ ընկալելի չէ, երբ Ադրբեջանի նախագահը Մյունխենյան քննարկումը որակում է որպես «ջախջախիչ հարված Հայաստանին», Իսկ Հայաստանի ղեկավարը նույն այդ քննարկումը որակում է որպես շրջադարձային:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: