ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 763,76 դրամ ԱՐԾԱԹ - 269,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 944,31 դրամ

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կոչ է արել վերջ տալ պատերազմներին և միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում

Asiatv.kg

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել ուղերձով՝ կոչ անելով գլոբալ զինադադար պահպանել։

Ուղերձում ասված է․

«Մեր աշխարհը կանգնած է ընդհանուր թշնամու` COVID-19 կորոնավիրուսային վարակի  առաջ: Վիրուսը վարակում է բոլորին ՝ անկախ էթնիկական կամ խմբակային պատկանելիությունից, անկախ ազգությունից կամ կրոնից: Նա անողոքաբար հարվածում է բոլորին: Մինչդեռ, ամբողջ աշխարհում եռում են զինված հակամարտությունները:

Առավել խոցելի խմբերը` կանայք և երեխաներ, հաշմանդամություն ունեցող, մարգինալացված և տեղահանված մարդիկ, ամենաբարձր գինն են վճարում: Նրանք նաև մյուսներից ավելի ռիսկի են ենթարկվում՝ COVID-19-ի կորոնավիրուսային համավարակի աղետալի զոհ դառնալու:

Եկեք չմոռանանք, որ պատերազմից տուժած երկրներում առողջապահական-սանիտարական սպասարկման համակարգերը փլուզված են: Առողջապահության աշխատակիցները, որոնք արդեն իսկ քիչ էին, հաճախ հարձակման են ենթարկվում: Փախստականները և բռնի տեղահանվածները կրկնակի խոցելի են: Մոլեգնող համավարակը ակնառու ցուցադրում է պատերազմների անմտությունը։ Այդ իսկ պատճառով ես այսօր կոչ եմ անում անհապաղ համատարած հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում: Ժամանակն է եկել դադարեցնել զինված բոլոր հակամարտությունները և միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի համար:

Ես դիմում եմ պատերազմող կողմերին․ դադարեցրե՛ք ռազմական գործողությունները, թողե՛ք անվստահությունն ու թշնամությունը, ստիպե՛ք հրանոթներին լռել, դադարեցրե՛ք հրետանակոծությունները, վե՛րջ դրեք օդային հարվածներին: Սա ծայրաստիճան կարևոր է, որպեսզի օգնենք ստեղծել կենսական օգնության առաքման համար միջանցքներ, արժեքավոր հնարավորություններ ստեղծենք դիվանագիտության  համար, հույս տանք նրանց, ովքեր առավել խոցելի վիճակում են կորոնավիրուսային վարակի համար:

Եկեք ոգևորություն քաղենք միություններից և երկխոսությունից, որոնք դանդաղ ձևավորվում են պատերազմող կողմերի միջև`  COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին համատեղ մոտեցումներ ապահովելու համար: Սակայն մեզ շատ ավելին է պետք»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 7 կմ/ժ
18 C°
 
14°  27° 
31.05.2020
15°  27° 
01.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: