ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նպատակ ունեմ մնալ Արցախում և օգնել երկրին ու ժողովրդին. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նպատակ ունի մնալ Արցախում և իր հնարավորությունների շրջանակներում օգնել երկրին ու ժողովրդին, քվեարկությունից հետո լրագողների հետ զրույցում ասաց Սահակյանը, փոխանցում է Aysor.am-ը

«Արցախի պատկանելիության յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն չի պատկանում միայն արցախցուն, այն հավասարաչափ պատկանում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին, և այս երկար տարիների ընթացքում մենք զբաղված չենք եղել միայն արցախցիների ֆիզիկական անվտանգության ապահովմամբ, զբաղված չենք եղել միայն Արցախի քաղաքացիների բարեկեցության աստիճանը բարձրացնելով։ Գիտակցել ենք, որ իրականացնում ենք հատուկ առաքելություն, այն է՝ բարձր պահել հայ ժողովրդի արժանապատվությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց Բակո Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե հանուն ինչպիսի Արցախի է քվեարկել։

«Շատ ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ մեր ժողովուրդը գիտակցում է այդ առաքելության նշանակությունը և իր կարողությունների շրջանակներում ամեն ինչ արել է և հետայսու էլ ամեն ինչ կանի հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելու համար։ Այս ընտրությունները յուրահատուկ հնարավորություն են ապագայում այդ առաքելությունն ավելի արդյունավետ կատարելու, և ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է», - ասաց Սահակյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: