ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիրահայոց թեմը Սբ Զատկի արարողությունները փոփոխված ձևաչափով կանցկացնի

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին Հրաշափառ Հարության տոնը նշում է ապրիլի 12-ին:

Վիրահայոց թեմում հայտարարում են, որ երկրում գործող արտակարգ դրությունից ելնելով, տոնական արարողությունները կանցկացվեն փոփոխված ձևաչափով: Հավատացյալները կկարողանան, պատարագը լսել եկեղեցու բակում՝ բարձրախոսների միջոցով, որտեղ կկանգնեն հեռավորություն պաշտպանելով: Պատարագը կհեռարձակվի առցանց, որպեսզի հավատացյալները տանից կարողանան մասնակցել տոնական միջոցառումներին, փոխանցում է 1tv.ge կայքը:

Զատիկից մեկ շաբաթ առաջ, ապրիլի 5-ին, Ծաղկազարդի տոնի պատարագը 11:00-ին կանցկացվի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարում և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Ինչպես հայտարարում են Վիրահայոց թեմում, երիտասարդ կամավորները կվերահսկեն, որպեսզի պաշտպանված լինեն արտակարգ դրության շրջանակներում հայտարարված սահմանափակումները: Նշված կարգը կգործի նաև շաբաթ երեկոյան, Ճրագալույցի պատարագի ժամանակ, ժամը 17:30-ից մինչև 20:00-ն:

Հարության տոնի պատարագները, ապրիլի 12-ին, կանցկացվեն երկու եկեղեցիներում, կսկսվեն 10:30-ին և կավարտվեն Հրաշափառ Հարության տոնի շնորհավորանքով:

«Ինչ վերաբերում է խոստովանության և հաղորդության կարգին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններով, գոյություն ունի խոստովանություն և հաղորդություն ստանալու ինչպես ընդհանուր, այնպես էլ՝ անհատական կարգ: Տանը գտնվող տարեց և հիվանդ մարդիկ, հեռախոսի միջոցով, նախապես կկարողանան հոգևորականին հրավիրել տուն և ստանալ հաղորդություն»,- հայտարարում են Վիրահայոց թեմում:

Նրանց փոխանցմամբ, Ծաղկազարդի տոնի առթիվ, ապրիլի 5-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ, հավատացյալները ուռենու ճյուղերը կկարողանան տանել եկեղեցի, իսկ քահանաները կօրհնեն դրանք:

Վիրահայոց թեմի Թբիլիսիում գործող երկու եկեղեցիները բաց են ամեն օր, առավոտյան 08:30-ից մինչև երեկոյան 18:00-ն: Եկեղեցում ժամանակավորապես թույլատրելի է միայն երեք հավատացյալի ներկայություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: