ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 330,88 դրամ ԱՐԾԱԹ - 274,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 917,24 դրամ

ՊՆ-ն հերքում է ադրբեջանական տեղեկատվությունը

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է։ Ադրբեջանը կեղծ տեղեկատվություն է տարածում՝ փորձելով քողարկել սեփական գործողությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները սահմանին տիրող իրավիճակի մասին։ ԱՀ ՊՍԾ-ն ապրիլի 1-ին, ապա նաև ապրիլի 3-ին նույնաբովանդակ անհիմն տեղեկություններ է տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ։

Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին։ Նմանաբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ։

Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է։

ՀՀ զինված ուժերը դիմելու են միայն համարժեք քայլերի»,- գրել է նա։

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 14 կմ/ժ
16 C°
 
16°  30° 
08.06.2020
16°  30° 
09.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: