ԵՐԵՎԱՆ -3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 940,9 դրամ ԱՐԾԱԹ - 424,19 դրամ ՊԼԱՏԻՆ - 18 614,1 դրամ

Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Այսօր` ապրիլի 7-ին, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրել է հերթական նիստը, որը նվիրված էր ԱՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ ներկայացնելով օրակարգում ներառված Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին հարցը, ասել է, որ ԱՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի երրորդ մասով և Ընտրական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով, 97-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսվում է ընտրությունների երկրորդ փուլի անցկացում, եթե ընտրություններին մասնակցած թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել բոլոր թեկնածուների կողմ քվեարկած ձայների կեսից ավելին:

«Համաձայն օրենքի՝ քվեարկությանը հաջորդող 14-րդ օրը՝ այսինքն ապրիլի 14-ին պետք է անցկացվեն ընտրություններ: Հաշվի առնելով ԱՀ Ազգային ժողովի և նախագահական ընտրությունների 2020 թվականի մարտի 31-ի արդյունքները՝ ԱՀ ԿԸՀ-ն որոշում է 2020 թվականի ապրիլի 14-ին անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ: Քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային»,-ավելացրել է Ս. Արզումանյանը:

ԿԸՀ որոշմամբ՝ նիստին տեղի է ունեցել վիճակահանություն, որի արդյունքում պարզ է դարձել, թե հանրապետության նախագահի թեկնածուները որ համարի ներքո են մասնակցելու քարոզարշավին և զբաղեցնելու քվեաթերթիկներում իրենց տեղը:

Վիճակահանության արդյունքում՝ 1-ին համարի ներքո հանդես է գալու ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը և 2-րդ համարի ներքո՝ Արայիկ Հարությունյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ձյուն
Խոնավություն՝ 95%
Քամի՝ 8 կմ/ժ
-3 C°
 
-12°  -5° 
21.01.2021
-14°  -6° 
22.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: