ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտգործնախարարի լավատեսությունն անհիմն է

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը պատասխանատվություն կցուցաբերի և չի դիմի հադադարի ռեժիմի խախտումների կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում։ Սակայն անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված Զոհրաբ Մնացականյանի նման լավատեսությունը։

Ադրբեջանը որևէ կերպ չարձագանքեց ԵԱՀՄ ՄԽ համանախագահների կոչին՝ վերահաստատելու հավատարմությունը հրադադարի ռեժիմի պահպանմանը կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում, երբ ԵԱՀԿ-ն դադարեցրեց հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման առաքելությունը։ Ավելին, Ադրբեջանը դիմեց սադրանքների սահմանին, մարտի 30-ին Տավուշի մարզի ուղղությամբ կատարեց դիվերսիոն ներթափանցման փորձ, կրակ բացեց բնակավայրերի ուղղությամբ, որի արդյունքում վիրավորում ստացավ 14-ամյա երեխա։ Մինչ այդ էլ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարը պահպանելու կոչից անմիջապես հետո ադրբեջանական կողմը կեղծ տեղեկատվություն տարածեց, թե իբր հայկական կողմը սադրանքի է դիմել Գերանբոյի ուղղությամբ և չեզոք գոտում թողել մեկ դի, ինչը հերքվեց Արցախի ՊԲ-ի կողմից։

Բացի այդ, Ադրբեջանը ջանք չխնայեց Արցախում մարտի 31-ին անցկացված համապետական ընտրությունների վերաբերյալ տարբեր երկրներից հակահայկական հայտարարություններ կորզելու համար։

Այսինքն, այս ողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ սահմաններին, թե՛ քարոզչական դաշտում չի հրաժարվել սադրիչ իր քաղաքականությունից և որևէ մտադրություն ցույց չի տվել կառուցողական լինելու կամ միջազգային պարտավորությունները կատարելու։ Այդ պարագայում անհասկանալի է, թե ինչի վրա է հիմնվում Հայաստանի արտգործնախարարի այս լավատեսությունը։

Ադրբեջանի մարադասիրության վերաբերյալ հույս հայտնելու փոխարեն շատ ավելի տեղին կլիներ օգտագործել առիթը՝ թե՛ Ադրբեջանին զգուշացնելու նման գործելաոճի անընդունելիության վերաբերյալ, թե՛ միջազգային հանրության ուշադրությունն այս հարցի վրա հրավիրելու։ Այլապես, ԱԳՆ նման հռետորաբանությունն Ադրբեջանի կողմից կարող է ընկալվել, որպես իրավիճակը սխալ գնահատելու և զգոնությունը կորցնելու ազդակ՝ դրանից բխող բոլոր մարտահրավերներով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: