ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

Խորհրդարանը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի  պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածության հարցը: «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ թեկնածությունն առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցությունը, այն հավանություն էր առաջացել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:

Խորհրդարանի լիագումար նիստում Գալստյանի թեկնածությունը ներկայացրեց խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

Թեկնածու Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին, 1994-1999 թթ. ուսանել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ բուհի ասպիրանտուրայում՝ 2003-ին ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, դրանից հետո Գալստյանը սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Թեկնածուն ԿԲ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին, որտեղ ղեկավարել է  ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, իսկ հետագայում ղեկավարել է  նաև վիճակագրական վարչությունը: 2015-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018-ից մինչ օրս հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ: Հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու, դասախոս: Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում: 2015-ին ճանաչվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս: Ներգրավված է հասարակական գործունեության մեջ, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Մանուկյանը ներկայացրեց նաև հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ հանձնաժողովն առաջնորդվել է մի շարք սկզբունքներով՝ մասնագիտական համապատասխանություն, ոլորտում փորձ: Պատգամավորը նշեց, որ հանձնաժողովի իր գործընկերների կողմից առաջ է քաշվել նաև այն թեզը, որ ԿԲ-ում աշխատելը կարող է դիտարկվել որպես վատ գործոն: «Բայց կարծում եմ, որ սա հենց այն պարագան է, որ մենք գործ ունենք կայացած ինստիտուտի հետ: Եվ այնտեղ աշխատանքային փորձը կարող է միայն որպես դրական ներկայացվել»,-ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: