ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Որևէ պարագայում չեմ ղեկավարվել դավադրության տեսություններով. Սերժ Սարգսյան

Շուրջ հինգ ժամ  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել  է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հարցերին, որի ավարտից  հետո լրագրողների  հետ զրույցը  կարճ տևեց, հաղորդում է Panorama.am:

Սերժ Սարգսյանը մասնավորապես նշեց. «Ես համոզվեցի,որ իմ որոշումը հանձնաժողովի նիստին մասնակցելու արդարացված է: Նիստն անցել է նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնալորտում և ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ՝ ապրիլյան ռազմական գործողությունների մասին:

Ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ պատասխանելլու ձեզնից յուրաքանչյուրի  հարցին, ոչ թե այն պատճառով, որ շատ գաղտնի բաներ կարող են սփռվել, ոչ, այլ այն պատճառով, որ դրանք այնքան կարևՈր իրադարձություններ են, որ ոտքի վրա իրար` ընտհատելով անհնար է հասնել այն նպատակին, որ ես եմ հետապնդում:  Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել հանրությանը իրական և հավաստի տեղեկություններ  ռազմական  գործողությունների մասին, որի ընթացքում մենք ՝ ԶՈՒ, քաղհասարակությունը և, ընդհանրապես, մեր հանրությունը հաղթել ենք , հաղթելով ոչ միայն մարտի դաշտում, այլև դիվանագիտական հարթությունում»:

Լրագրողների հարցերին Սերժ Սարգսյանը չպատասխանեց, ասելով.« Երբ արտակարգ դրությունը կվերանա,  մանրամասն , ցանկացած հարց ՝ տրմաբանական,թե անտրամաբանական,տեղի,թե անտեղի և որքան ժամանակ կցանկանաք , հաճույքով կտրամադրեմ: Նիստի վերջում հանձնաժողովի նախագահին ես ևս շնորհակալությունեմ հայտնել այս  քննարկման համար:»:

Ինչ վերաբերում է դավադրություններին, ապա ՀՀ երրորդ նախագահն այսպես արձագանքեց.

«Ուղղակի ասեմ, որ երբեք, որևէ պարագայում  չեմ ղեկավարվել ոչ դավադրության տեսություններով, ոչ, ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում  մեր դաշնակիցները , մեր գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ, չկա այդպիսի բան: Մենք ունենք թշնամիներ ակնհայտ է, բայց մենք ունենք բազմաթիվ բարեկամներ: Խորհուրդ եմ տալիս այդ դավադրությունների տեսությունով չղեկավարվել»:

Իր խոսքի ավարտին Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ խոստացավ, որ կհանդիպի լրագրողների հետ՝ մանրամասն պատասխանելու ապրիլյան գործողություններին վերաբերող հարցերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 7 կմ/ժ
25 C°
 
15°  26° 
23.09.2020
15°  27° 
24.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: