Գանձասար՝ Հովհաննես Մկրտչի, Գրիգոր Լուսավորչի սուրբ նշխարներն իր մեջ ամփոփած վանական համալիր
Գանձասարն Արցախի վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Գանձասար վանական համալիրն իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից: Բլուրը Գանձասար է կոչվում, քանի որ նրա ընդերքում կան արծաթի և այլ թանկարժեք մետաղների հանքեր։
Գանձասարի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Մոկացի կաթողիկոսը 10-րդ դարում: Այն գոյություն է ունեցել դեռևս 4-րդ դարից: Գանձասարի վանական համալիրը նշանավոր հոգևոր կենտրոն է եղել և համարվում է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Հարկ է նշել, որ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ է Գանձասարը պահպանել հոգևոր կենտրոնի իր դերը։
Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։
Գանձասարի համալիրում են Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, գավիթը, պարիսպները, բնակելի խցերը, թաղածածկ սեղանատունը, դպրոցի երկհարկանի շենքը:
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Եկեղեցին ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է, որն աչքի է ընկնում հարուստ հարդարանքով:
էրմիտաժի գիտական խորհրդի անդամ, խորհրդային հայտնի պատմաբան և արվեստագետ Անատոլի Յակոբսոնը, ով երկար տարիներ ուսումնասիրել է վանքը, տաճարն անվանել է «հայկական ճարտարապետության շտեմարան»: Իսկ ֆրանսիացի հայտնի պատմաբան, պրոֆեսոր Շարլ Դիլը Գանձասարը ներառել է հայ ճարտարապետական արվեստի 5 գլուխգործոցների շարքում, որոնք իրենց ուրույն տեղ են զբաղեցնում համաշխարհային ճարտարապետության գանձարանում:
Եկեղեցին կոչվում է Հովհաննես Մկրտչի անունով, քանի որ խորանում է թաղված վերջինիս գլուխը: Ըստ ավանդության, Հովհաննես Մկրտչի գլխատումից հետո նրա աշակերտները մարմինը թաղում են Գանձասարի մոտակայքում: Որոշ ժամանակ անց ճգնավորներին երևում է Հովհաննես Մկրտչի տեսիլքը, որը ցույց է տալիս իր գլխի տեղը: Ճգնավորները փորում-հանում են այն և դրա հիմքի վրա էլ կառուցվում է եկեղեցին:
Մեկ այլ ավանդության համաձայն էլ՝ Հովհաննես Մկրտչի գլուխը Հասան Ջալալ Դոլան է բերել Երուսաղեմից: Երբ եղբոր հետ գնում է Երուսաղեմ ուխտագնացության, ճանապարհին Հասան Ջալալը հանդիպում է կաթոլիկ հոգևորականների, որոնք արկղով մասունքներ էին տանում Հռոմի պապին: Գիշերը, երբ պատրաստվում են քնել, երկու հրեշտակ են իջնում և մատնանշում մասունքներով արկղը և Հասան Ջալալին ասում, որ վերցնի այդ մասունքները, տանի իր երկիր և իր երկրի փայտաշեն եկեղեցու տեղում նորը կառուցի և անունը դնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ, քանի որ այդ մասունքներում է եղել Մկրտչի գլուխը: Նրանք վերցնում են մասունքները ու վերադառնում Արցախ, կառուցում նոր եկեղեցին և խորանի տակ էլ թաղում Հովհաննես Մկրտչի գլուխը:
Ըստ պատմական փաստերի՝ բացի Հովհաննես Մկրտչի գլխից Գանձասարում են ամփոփված նաև Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի, Լուսավորչի թոռ՝ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։
Գանձասարի վանքը մոտ 1400թ.-ին դարձել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը: Այս վանքում կաթողիկոսների հետ հանդիպումներ են ունեցել 16-17-րդ դարերի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը:
1546 թ.-ին Սարգիս կաթողիկոսն ընդարձակել է վանքի կալվածքները, 1551թ.-ին նորոգել է եկեղեցին: 1898 թ.-ին Անտոն վարդապետը վանքի արևելյան կողմում կառուցել է դպրոցի երկհարկանի շենքը, 1907 թ.-ին նորոգվել են գավթի տանիքն ու զանգակատունը:
1923 թվականից՝ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, Գանձասարի վանքը չի գործել: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Գանձասարը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Ադրբեջանական զինվորներն ուղղաթիռներով ռմբակոծելով ավերել են վանքի արևելյան կողմի շինությունները: Ասում են, երբ ադրբեջանական բանակը ռմբակոծել է վանքը, քահանան մնացել է եկեղեցում և ծնկի իջած անդադար աղոթել: Աղոթքի ժամանակ հրեշտակներ են հայտնվել սուրբ սեղանի երկու կողմերում և հայտնել, որ Աստծո կամքով վանքին ավերում չի սպառնում: Ականատեսների խոսքով՝ հրեշտակների հետքերը մինչ այսօր էլ տեսանելի են սուրբ սեղանի երկու կողմերում:
Ղարաբաղյան պատերազմից հետո Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաբացվել է միայն 1988 թ.-ին: 1992 թ.-ին ԼՂ ներխուժած ադրբեջանական զինվորներն ավերել են վանքի արևելյան կողմի շինությունները, որոնք վերանորոգվել են 1993-1998 թթ.-ին:
Դարեր շարունակ վանքը եղել է Հայաստանի արևելյան գավառների կարևորագույն կրոնական և դպրության կենտրոնը։ Ընդհանուր առմամբ, վանական համալիրում պահպանվել է շուրջ 200 հին հայերեն արձանագրություն։
Գանձասարը համարվում է նաև Խաչենի իշխանների տոհմական դամբարանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 3,09 կմ/ժ