ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք նոր Ucom կստեղծենք՝ ավելի լավը ու ավելի մեծը. Հայկ Եսայան

Ucom ընկերության արդեն նախկին տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է, որ այս պահից սկսած պաշտոնապես դադարեցնում է Ucom ընկերությունով զբաղվել: Նա այս առնչությամբ հանդես է եկել տեսաուղերձով:

«Այս պահից սկսած՝ ես ասում եմ օֆիցիալ, որ դադարեցնում եմ Ucom-ով զբաղվել: Իմ քայլերը շատ գիտակցված են, ես գիտեմ իմ քայլերի հաջորդականությունը և վստահ եմ՝ այն թիմը, որն ստեղծել է, այդ թիմը մի հատ էլ նոր Ucom կստեղծի ու էլ ավելի լավը ու էլ ավելի մեծը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ucom ընկերությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։

Նոր գլխավոր տնօրեն է ընտրվել Արա Սերգեյի Խաչատրյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    22 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: