ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թավիթյան բարերարի համար առաջնային էր առաջադեմ ու զարգացած Հայաստանի տեսլականը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում, մասնվորապես, ասված է.

«Խոր ցավ եմ ապրում «Թավիթյան» հիմնադրամի նախագահ, բարերար, իմ բարեկամ Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ։

Ասո Թավիթյանը հայրենիք-սփյուռք կապերի յուրատեսակ կամուրջ էր։ Նա չէր ծնվել Հայաստանում, չէր բնակվում Հայաստանում, սակայն մշտապես ապրում էր Հայաստանով՝ բազմիցս այցելելով և ամեն կերպ սատար լինելով հայրենիքին։

Թավիթյան բարերարի համար առաջնային էր առաջադեմ ու զարգացած Հայաստանի տեսլականը, որը նա կյանքի էր կոչում տարբեր նախագծերի, հատկապես կրթական ծրագրերին ֆինանսավորմամբ։ «Թավիթյան» հիմնադրամի միջոցով բազմաթիվ հայ երիտասարդներ են ուսանել կամ վերապատրաստվել ամերիկյան հեղինակավոր բուհերում, մասնավորապես Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

Մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ, այդ թվում՝ միջազգային տարբեր հեղինակավոր հարթակներում Ասո Թավիթյանը մշտապես խոսում էր հայրենիքին ու իր ժողովրդին ամեն կերպ աջակցելու անհրաժեշտության մասին, համարելով, որ Հայրենիքն ու Սփյուռքը մեկ մարմին ու մեկ հոգի են։

Ցավակցության ու մխիթարանքի խոսքերս եմ հղում Ասո Թավիթյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: