ԱԳՆ-ն պետք է պատասխանի երկու կարևոր հարցի

Հայաստանի ԱԳՆ-ից երկու օր պահանջվեց հերքելու համար ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ 2019 թվականի ապրիլին Ղարաբաղյան հակամարտության կողմերին է ներկայացվել հակամարտության փուլային կարգավորում նախատեսող փաստաթուղթ, որն այժմ ակտիվ քննարկվում է:
«2019թ. ապրիլի 15-ի հանդիպման արդյունքները ձևակերպվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը և չի ներառում որևէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին», - ի պատասխան ռուսական «Կոմերսանտ» թերթի հարցին՝ նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ «2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա»:
Հետաքրքիր է, որ ԱԳՆ-ն իր այս հայտարարությամբ հերքել է նաև նախարար Զոհրաբ Մնացականյանին: «Այո՛, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի, սկսած Քի Վեսթից մինչև վերջերս: Նշվել է նաև, թե ինչ փաստաթղթի մասին է խոսք գնում այս երկու տարվա ընթացքում», - ի պատասխան Լավորվի հայտարարությանը նշել էր ԱԳ նախարարը՝ այդպիսով փաստելով, որ բանակցությունների ընթացքում Լավրովի հիշատակած փաստաթուղթը քննարկվում է:
Ըստ էության, այս հայտարարությունից հետո, մեր ԱԳ մամուլի խոսնակը պետք է հանդես գա մեկնաբանությամբ երկու հարցի վերաբերյալ:
Առաջինը վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ վիճակին: Ռազմավարական դաշնակից հանդիսացող երկրի ԱԳ նախարարի կողմից նման հայտարարությունը խոսում է հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրների մասին, այնինչ Հայաստանի իշխանությունը վերջին երկու տարում պնդում էր, որ Ռուսաստանի հետ ունենք փայլուն հարաբերություններ:
Վերադառնալով Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին, պետք է նկատել, որ, ընդհանուր առմամբ, երբ համադրում ենք համանախագահ երկրների, Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունները բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին, ընդ որում ոչ միայն վերջին օրերի, տպավորություն է ստեղծվում, որ բանակցային գործընթացում բոլորը խոսում են նույն լեզվով, բացի Հայաստանից, այնինչ նախկինում միանգամայն հակառակ պատկերն ունեինք:
Ընդ որում, Ադրբեջանի դիրքորոշումն ավելի ընկալելի է դարձել ոչ միայն միջնորդների, այլ նաև միջազգային հանրության մոտ: Դրա մասին է վկայում Արցախում կայացած ընտրությունները չճանաչելու մասին տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից հայտարարությունների քանակի զգալի աճը, ինչպես նաև այսպես կոչված «Լեռանային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի»՝ միջազգային ասպարեզում ակտիվանալը:
ԱԳՆ-ն պետք է պատասխանի նաև հարցին, թե ինչո՞ւ չի կարողանում իրականացնել իր ֆունկցիան և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը միջազգային հանրության համար ընկալելի դարձնել:
այլ նյութեր այս թեմայով
- Հայտնաբերվել է ևս 3 աճյուն. Արցախի ԱԻՊԾ Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում:
- Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ Նախարարներ Այվազյանը և Լավրովը մտքեր փոխանակեցին նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
- Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ հետևողականորեն իրականացվում են. Պուտին Նրա խոսքով՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել՝ դադարեցնելու համար Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը:
- Ադրբեջանական կողմը 31 զինծառայողի աճյուն է վերադարձրել Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝...
- Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատել Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոնում Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն...
-
14:24
Կաննի կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
-
13:17
Հայտնաբերվել է ևս 3 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
12:30
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
-
11:45
Երբեք երկիրն այսպիսի ծանր վիճակում չի եղել, մեր համոզումներում որևէ փոփոխություն չկա․ Գարեգին Բ
-
11:33
Հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը. Օնիկ Գասպարյան
-
11:07
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 166669-ի
-
10:29
Դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են․ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
-
10:00
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
09:47
Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում. Գարեգին Բ կաթողիկոս
-
09:01
Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակցից վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի Հարավային Կովկասում. Քոչարյան
-
00:10
Եթե ազնիվ լինենք, մնացել են Արցախի պետականության բեկորները. Քոչարյան
-
21:17
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
-
20:38
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ հետևողականորեն իրականացվում են. Պուտին
-
20:25
Փայլանի արձագանքը Քարաբեքիրի հայտնի դիմանկարի մասին Էրդողանի գրառմանը
-
19:56
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
-
19:09
Մենք ունենք ընդհանուր մտահոգություններ. Իրանի ԱԳ նախարար
-
18:42
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին
-
17:15
Տնտեսություն. Իրանի տնտեսական ակտիվություն տարածաշրջանում
-
17:14
ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
-
16:47
Պուտինի և Բայդենի հեռախոսազրույցի ժամանակ անձնական հանդիպման կամ այցերի հեռանկար չի քննարկվել. Պեսկով
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 3 կմ/ժ