ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է «բանկային գաղտնիք» երևույթի վերացումը վտանգավոր

golosarmenii.am

Նախորդ շաբաթ Հայաստանում մեկնարկեց «բանկային գաղտնիք» երևույթի իսպառ վերացման գործընթացը. ՊԵԿ-ը ցանկություն հայտնեց տիրապետել բանկերին տրամադրվող բանկային գաղտնիք համարվող ինֆորմացիան առանց դատարանի որոշման:

ՊԵԿ-ի հիմնավորումներից է հանգամանքը, որ այս կառույցը ևս համարվում է գաղտնիք տնօրինող (հարկային), բայց սա որևէ կերպ չի մեղմացնում գործող կառավարության նոր մտահղացման ռիսկերը, շատ պարզ պատճառով. դրանից բանկային համակարգին և Հայաստանի ներդրումային գրավչությանը հասցվող հարվածը չի պակասում:

Փորձենք բացել որոշ փակագծեր: Այն փաստը միայն, որ հետայսու բակնային գաղտնիք համարվող տեղեկատվությանը տիրապետելու է ՊԵԿ-ը` հանդես գալով որպես վերջնական երաշխավոր այդ գաղտնիքի պահպանման, նվազեցնելու է վստահությունը բանկերի նկատմամբ: Իսկ թե ինչ վարկանիշ կունենա հենց ՊԵԿ-ը` որպես գաղտնիք պահող կառույց, կախված կլինի գաղտնիքի «օգտագործման» ձևերից ու մեթոդներից: Սա ժամանակի հարց է, մինչդեռ այս պահին ունենք բանկ, որին ի պահ տրված ինֆորմացիան այլևս միայն բանկի ու սեփանակատիրոջ տիրապետման ներքո գտնվող տեղեկատվություն չէ:

Այս փոփոխության արդյունքում սպասելի հետևանքները կլինեն շատ, որոնք կարելի է տարանջատել երկարաժամկետ ու կարճաժամկետ, ուղղակի և ածանցյալ ազդեցության խնդիրների: Դրանցից այս պահին ամենատեսանելիները, որոնք կարելի է դասել նաև ուղղակի ազդեցության խնդիրների ներքո, բանկերից կապիտալի արտահոսքի, նոր միջոցների ներգրավման ծավալների կրճատման հավանականությունն է:

Դե իսկ անուղղակի խնդիրները կարելի է թվել անվերջ` սկսած բանկային համակարգում հավանական քաոսից, մինչև ՀՀ ներդրումային գրավչության անկում:

Որպես նման վատատեսական գնահատականի հիմնավորում ու նաև մուլտիպլիկատոր, հանդես են գալիս երկու հիմնական պատճառներ` «բանկային գաղտնիքի» էությունն իր ամբողջ ծավալով և պետական քաղաքականության ձեռագիրը:

Վերջինի մասով ամեն ինչ պարզ է` Հայաստանում ներկայումս ամեն ինչ արվում է կառավարման բոլոր ոլորտների նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու ուղղությամբ: Այլապես, նույն այս օրինակում, ՊԵԿ-ը կասկածելի ծագում ունեցող կապիտալի մասին ամբողջական ինֆորմացիան կարող էր հայցել դատական իշխանությունից:

Ինչ վերաբերում է մյուս բաղադրիչին` «բանկային գաղտնիք» եզրույթին, ապա այստեղ պետք է մեկընմիշտ ֆիքսել, որ դա անձի կամ տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական միջոցների կամ այլ կապիտալի մասին ինֆորմացիան չէ միայն: 

Այսպես, բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ:

Հենց այս պատճառով է, որ «բանկային գաղտնիք» երևույթի վերացումը բացասաբար կազդի նաև ներդրումային գրավչության ցուցիչին:

Խնդիրը պատկերացնողների շրջանակն իսկապես լայն է. նախագծում փոփոխություններ մտցնելու` ՊԵԿ-ի առաջարկից հետո ոլորտի մասնագետների գերակշռող մեծամասնությունը հայտնել է մտահոգություն: Հետաքրքիր է, որ «բանկային գաղտնիքի» խոցելիության մասին լավ պատկերացում ունի նաև ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստայնն, ով իր ընտրվելու օրը ԱԺ-ում հորդորեց քիչ շրջանառել այդ եզրույթը, քանի որ դա վնաս կհասցնի բանկային համակարգին:

Այս ամենից հետևությունը միակն է. կշեռքի մի նժարին դրված է բանկային ու ներդրումային ոլորտներին հասցվող վնասները, մյուսին` վերահսկողությունն այս համակարգին ևս: Իշխանության համար կարևոր է երկրորդը:

 

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: