ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մամեդյարովի հարցազրույցը հանրային դժգոհությունը մեղմելու փորձ էր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել հարցազրույցով, որում արձագանքել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերալ վերջին օրերին Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ-երից հնչող հայտարարություններին: Իր երկրի ներսում խիստ քննադատության ենթարկվելող Էլմար Մամեդյարովի համար սա փորձ է արդարանալու և պատասխանելու իր հասցեին հնչող դժգոհությանն ու մեղադրանքներին: Դրան են ծառայում նրա կողմից կիրառվող մի շարք մանիպուլյացիաներն ու իրողությունների այլասերված ներկայացումը:

Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարն այնպես է ներկայացնում բանակցային գործընթացում ներկայումս տեղի ունեցողը՝ կարծես թե միջնորդներն առաջարկում են հենց այն, ինչին այսքան տարի ձգտել է Բաքուն: Ոչ մեկի համար նորություն չէ, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից բազմաթիվ թերացումներ և բացթողումներ են եղել բանակցային գործընթացում, սակայն, միևնույն է, հայտարարելը, որ հայկական կողմը փակուղում է հայտնվել բանակցային գործընթացում և փորձում է տապալել բանակցությունները՝ փակուղուց դուրս գալու համար, առավել քան մանիպուլյացի է:

Բանակցային գործընթացին, միջնորդների և կողմերի հայտարարություններին հետևող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ դա այդպես չի և երբևէ չի եղել: Ադրբեջանը հերթական անգամ գործընթացի նկատմամբ ցուցաբերում է ընտրողական մոտեցում՝ խոսելով կարգավորման միայն այն դրույթների մասին և այն հերթականությամբ, որը բխում է Ադրբեջանի շահերից և նկրտումներից: Այդպես եղել է միշտ. տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունն իր հասարակությունից գաղտնի է պահել արդեն իսկ մասնակիորեն գաղտնազերծված «մադրիդյան սկզբունքները», երբև չի խոսել Արցախի միջանկյալ կարգավիճակի, ազատ կամարտահայտմամբ Արցախի կարգավիճակի լուծման դրույթների  մասին:

Այսօր էլ Մամեդյարովն անդրադառնում է փուլային տարբերակի անընդունելիության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարություններին՝ դրանք որակելով որպես ներքին լսարանին հանգստացնելու փորձ: Մինչդեռ նույն Բաքուն է միշտ օգտագործել Հայաստանին թշնամու կերպարում ներկայացնելն ու Արցախյան հակամարտությունը՝ հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու և հանրային դժգոհությունը զսպելու համար:

Բաքվում պարզապես պետք է գիտակցեն, որ անկախ իշխանություններից և բանակցային սեղանի շուրջ տեղի ունեցող քննարկումներից, Հայաստանն ու Արցախը, հայ ժողովուրդը երբևէ տեղի չի տալու Ադրբեջանի առավելապաշտությանն, ու հակամարտությունը չի ունենալու բացառապես Ադրբեջանի շահերից բխող լուծում: Բանակցային կարգավորումը հնարավոր կլինի միայն պաշտոնական Բաքվի՝ առավելապաշտական նկարտումներից հրաժարվելու և սեփական հանրությանն իսկապես խաղաղության պատրաստելու և ոչ թե հայատյացություն քարոզելու և ապատեղեկատվությամբ կուրացնելու դեպքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: