ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,78 դրամ ԱՐԾԱԹ - 281,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 890,81 դրամ

Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև նոր հանդիպում չի եղել. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ. Aysor.am

Լրատվամիջոցներից մեկում երեկ տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել են և լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն, իբր, «պայմանվորվել են միավորել ջանքերը ՀՀ նոր իշխանության դեմ պայքարում», քննարկման առիթն էլ եղել է «Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ ներկայացված փողերի լվացման մեղադրանքը, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար կաթողիկոսի կոչից հետո նրա ու եկեղեցու շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները»:

Aysor.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրեց մեկնաբանել, թե որքանով է վերոնշյալ տեղեկությունը համապատասխանում իրականությանը:

«Իհարկե, իրականությանը չի համապատասխանում և որևէ հիմք չունի: Պաշտոնաթողությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ է հանդիպում ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ընդ որում` դրանցից և ոչ մեկը չի եղել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո:

Դավադրությունների տեսության հեղինակներն այժմ էլ հերթական դավադրությունը հյուսում են ձեր վկայակոչած թեմայով: Սա է իրականությունը:

Իսկ Վեհափառ Հայրապետի հետ վերոնշալ հադիպումների ժամանակ քննարկումների թեմաներն այնպիսին էին, ինչպիսիք վայել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ՀՀ պաշտոնաթող նախագահին», - պատասխանեցին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 41%
Քամի՝ 10 կմ/ժ
19 C°
 
14°  26° 
06.06.2020
14°  27° 
07.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: