Նոր մարտահրավեր ԱԳՆ-ի և խորհրդարանական դիվանագիտության համար. Թուրալ Գյանջալիևը ԵԽԽՎ-ի և Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակության կազմում

Փետրվարին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ադրբեջանի «№122 Խանքենդիի ընտրատարածքից» պատգամավոր ընտրված Թուրալ Գյանջալիևը, ով 2018-ի դեկտեմբերից Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարն է, արդեն իսկ ընդգրկվել է ԵԽԽՎ-ի և Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունների կազմում: Ամենայն հավանականությամբ, Գյանջալիևի ներկայացուցչությունը խորհրդարանական դիվանագիտության տարբեր հարթակներում այսքանով չի սահմանափակվի՝ նպատակ ունենալով միջազգային տարբեր կազմակերպություններում առաջ քաշել կոնֆլիկտի կարգավորման սեփական՝ միջհամայնքային մոտեցումը:
Սա, իհարկե, նորություն չէ. պաշտոնական Բաքուն մշտապես փորձել է խեղաթյուրել արցախյան հակամարտության էությունը: Մտահոգիչն այստեղ այն է, որ Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ռեբռենդինգն ու Թուրալ Գյանջալիևի առաջմղումն իրականություն դարձավ, նախ և առաջ, հայկական կողմի անգործության ու լռության արդյունքում. Մեր ԱԳՆ-ն լուռ էր, երբ Թուրալ Գյանջալիևի հետ հանդիպում էին Մինսկի խմբի համանախագահները, լուռ էր, երբ նրա հետ հանդիպում էին համանախագահող երկրի դեսպանները:
Հիշեցնենք՝ 2018-ի մայիսից հետո, երբ թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն, և որ Արցախն անմիջականորեն պիտի մասնակից լինի բանակցային գործընթացին, Ադրբեջանն հմտորեն օգտվեց ստեղծված հնարավորությունից՝ նորից առաջ բերելով Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքին: Պաշտոնական Երևանի լուռ համաձայնությամբ այս մտացածին միավորը օրեցօր ավելի ու ավելի լեգիտիմացվեց՝ հասնելով, ինչպես տեսնում ենք, ԵԽԽՎ և ԵՎրանեսթ:
Այսօր, երբ մեր իշխանություններն արդեն կորցրել են կանխարգելիչ քայլեր անելու պահը, ժամանակն է մտածել միջազգային այս կառույցներում ադրբեջանական հակահայկական քարոզչության դեմ պայքարի մասին: ԱԳՆ-ն ու խորհրդարանական դիվանագիտության ներկայացուցիչները համատեղ գործողությունների ծրագիր կազմելու և ընդհանուր քաղաքականություն մշակելու կարիք ունեն: Եվ ցավալի է անգամ մտածել, թե ինչ կլինի, եթե չհաջողենք նաև այս հարցում...
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Աննա Նաղդալյան Հատկապես դատապարտելի են Ադրբեջանի նախագահի՝ Շուշի քաղաքում հնչեցված սադրիչ հայտարարությունները, ինչպես նաև...
- Թուրքիան հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին «Եթե ապագայում անհրաժեշտություն ծագի, մենք Ադրբեջանի հետ կպայմանավորվենք և միշտ անհրաժեշտ աջակցություն ցույց...
- Զախարովա. Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին Մենք ամեն կերպ ողջունելու ենք ադրբեջանական և հայ մտավորականության միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես...
- Ադրբեջանական իշխանություններն այս անգամ նամականիշներ թողարկելով են խորացնում հայատյացությունը. ՄԻՊ Պետական մակարդակով իրականացվող հայատյացության քարոզչությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ։
- Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է. ԱԳՆ Հայ ժողովրդի մշակութային արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը չեն...
-
00:17
Ռուսաստանցի հայը միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև
-
22:17
Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները
-
21:54
Դե՞մ են գերիների հարցի լուծմանը, դուռը շրխկացրու, դուրս արի. Վազգեն Մանուկյան
-
20:29
Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Աննա Նաղդալյան
-
20:18
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում
-
19:20
Թուրքիան հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
-
18:32
Պուտինը ՌԴ ԱԽ անդամներին ներկայացրել է Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքները
-
17:45
ՀՀ զինդատախազը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ
-
16:17
«ՄՈԳՈ»-ի հաճախորդները կստանան վերահաշվարկի արդյունքում վերադարձման ենթակա գումարները
-
15:51
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները
-
15:48
Արցախի երկու գյուղերում կորոնավիրուսային օջախներ են հայտնաբերվել. սահմանվել է մասնակի կարանտին
-
15:16
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ
-
14:14
Զախարովա. Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին
-
13:55
Վաղաժամ դադարել են Արցախի Գլխավոր դատախազի լիազորությունները
-
13:08
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
-
12:47
Ադրբեջանական իշխանություններն այս անգամ նամականիշներ թողարկելով են խորացնում հայատյացությունը. ՄԻՊ
-
12:43
Հյուսիսային Կորեան ցույց է տվել «աշխարհում ամենահզոր զենքը»
-
12:39
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է. ԱԳՆ
-
11:58
ԱԱԾ-ն բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերած հանցավոր խումբ (տեսանյութ)
-
11:47
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 7 մարդ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:57
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
10:26
Երկրագունդ․ ՌԴ դիրքորոշումն Արցախյան հարցում
-
10:23
Տնտեսություն․ Դրամի փոխարժեքն ու պետական պարտքի մեծացումը
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 10 կմ/ժ