ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեհաստանի Սենատը մերժել է նախագահական ընտրությունները փոստային քվեարկությամբ անցկացնելու նախագիծը

Լեհաստանի Սենատը մայիսի 5-ին մերժել է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից ներկայացված՝ նախագահական ընտրությունները փոստային քվեարկությամբ անցկացնելու մասին նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ հիշեցնելով, որ ընտրությունները Լեհաստանում նախատեսված են մայիսի 10-ին:

Ընդդիմությունը, որը Սենատում կեսից ավելի տեղ է զբաղեցնում, առաջարկում է տեղափոխել ընտրությունների անցկացման օրը: Ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն են հայտնում նաև, որ փոստային ծառայությունը չի կարող քվեաթերթիկները ժամանակին հասցնել 30 մլն ընտրողներին:

Լեհաստանի Սահմանադարության համաձայն, Սենատը իրավունք ունի մերժել Սեյմի՝ ստորին պալատի կողմից ներկայացված ցանկացած նախագիծ: Այդուհանդերձ, ստորին պալատը կարող է հաղթահարել Սենատի վետոն՝ ունենալով ձայների բացարձակ մեծամասնություն: Սեյմում պատգամավորների զգալի մասը «Օրենք և արդարություն» կուսակցության ներկայացուցիչներն են: Մոտ օրերս սպասվում է պատգամավորների քվեարկությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: