ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այդ արտահայտությունն օգտագործվում է Ցեղասպանությունից փրկված որբերին բնորոշելու համար. Փայլանն՝ Էրդողանի հայտարարության մասին

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային արտահայտությանը։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Էրդողանը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, նշել էր, որ Թուրքիայում կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ, որոնց թույլ չեն տալու որևէ գործողություն իրականացնել։

Փայլանն, ի պատասխան Էրդողանի այս հայտարարությանը, գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում.

«Էրդողանը երեկ երեկոյան իր ատելությամբ լեցուն ելույթի ժամանակ դարձյալ օգտագործեց «սրի ավելցուկ» արտահայտությունը։

Այդ արտահայտությունն օգտագործվում է Հայոց ցեղասպանությունից փրկված որբերին բնորոշելու համար, ինչպիսին օրինակ իմ տատիկն է։ Ամեն անգամ այս արտահայտությունը լսելիս մեր վերքերից դարձյալ արյուն է գալիս։ Դա շատ անգութ արտահայտություն է»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: