Որքանո՞վ են Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանության հայտարարությունները արտացոլել տվյալ պահի գործընթացները

Ազգային ժողովում մայիսի 6-ին կառավարության հարցուպատասխանի ժամանակ Ղարաբաղյան կարգավորման համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց:
Այս հայտարարությունները թերևս արժե դիտարկել վարչապետի հետևյալ պնդումների համատեքստում՝ «Հայաստանի ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել» և «2018 թվականի մայիսի 8-ից մինչև այսօր իմ դիրքորոշումներից ոչինչ, նույնիսկ մի ստորակետ չի փոփոխվել»։
Այսպես, 2018 թվականի մայիսից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ Հայաստանը Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններ չի վարում, ադրբեջանական կողմի հետ ունենք ուղղակի քննարկումներ, շփումներ: Մայիսի 6-ին Ազգային ժողովում արդեն վարչապետը հայտարարեց. «Թող ոչ ոք մեզ չասի՝ էդ ինչ եք բանակցում, ինչ պետք է, դա էլ բանակցում ենք»: Ստացվում է, որ Ղարաբաղյան հարցում ամենաթափանցիկ ղեկավարի հավակնություններ ունեցող Նիկոլ Փաշինյանը ժողովրդին մոլորեցրել է՝ թաքցնելով բանակցությունների փաստը:
Փաշինյան վերոնշյալ հայտարարության մեջ հետաքրքիր է ոչ միայն այն, որ վարչապետը վերջապես խոստովանում է, որ Հայաստանը բանակցում է, այլև այն, որ գործող իշխանությունը բանակցում է «ինչ պետք է»… Իսկ ի՞նչ է պետք: Մեկ տարի առաջ այդ հարցին Նիկոլ Փաշինյանը, ով շարունակում է պնդել, որ Ղարաբաղի հարցի լուծողը միայն ժողովուրդն է, դժվարանում էր պատասխանել: «Դուք՝ բոլորդ, երբ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ միանգամից չեք ասում՝ կգնաս, Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Սա չկա: Մենք չենք ասել՝ այսօր հայ հանրությունը և ժողովուրդը Հայաստանի Հանրապետության վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը», - ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել էր Փաշինյանը:
Այս մեկ տարվա ընթացքում ժողովուրդը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի թուղթ չի տվել Փաշինյանին: Ուստի, ստացվում է, որ թեև Փաշինյանի կառավարությունը ունի ժողովրդի լիազորությունը բանակցելու Արցախի հարցի շուրջ, բայց չունի լիրազորություն այդ բանակցությունների բովանդակության վերաբերյալ: Ընդ որում, ոչ միայն ժողովուրդը չի ասել ինչ է պետք բանակցել, այլ ժողովուրդը տեղյակ չէր՝ նախ, որ կան բանակցություններ, ապա՝ թե ինչ է բանակցվում…
Ի դեպ, Ազգային ժողովում Փաշինյանը ևս մեկ կարևոր փակագիծ բացեց: Խոսքը բանակցային սեղանին կարգավորման՝ իր կարծիքով ընդունելի տարբերակը ժողովրդին ներկայացնելու մեխանիզմի մասին է: Մասնավորապես, այդ տարբերակը պետք է ներկայացվի Անվտանգության խորհրդին և Ազգային ժողով դռնփակ նիստերում: Այն նախատեսվում է ներկայացնել նաև Արցախի իշխանությանը: Այսպիսով, խիստ չափազանցված են ոչ միայն վարչապետի պնդումները, որ Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է, այլ այն, որ Հայաստանն Արցախի անունից չի բանակցում:
Գուցե Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Հայաստանի՝ ամենաշատն արտահայտված ղեկավարն է, սակայն որքանո՞վ են այդ հայտարարությունները արտացոլել տվյալ պահի գործընթացները: Գործող իշխանության հակասական հայտարարությունները հիմք են տալիս ենթադրելու, որ իշխանությունը հասարակությանը այս հարցում միտումնավոր մոլորեցնում է:
այլ նյութեր այս թեմայով
- Ի՞նչ էին ենթադրում Մադրիդյան սկզբունքներն ու դրանցում հանրաքվեի թեզը Միանշանակ է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համաձայնություն տային այս սկզբունքներին, իսկ հետո նաև և՛ Հայաստանը,...
- Ունենք ԼՂ չլուծված հիմնախնդիր, որը մեզ կոնֆլիկտի մեջ է պահում Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահը Դավոսում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս Ընդամենը մեկուկես տարի առաջ մենք Ադրբեջանի կողմից հրահրված 44-օրյա պատերազմը ծանր մարդկային և նյութական կորուստներ...
- Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պայմաններում անհնար է պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքները. Արցախի ՄԻՊ Հավաքական Արևմուտքը նրան համարում է «գործընկեր» և պատժամիջոցներ չի կիրառում:
- ԵՄ-ն անկեղծացել է. Բրյուսելյան հանդիպման արդյունքներն ու ԵՄ հայտարարությունը «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանն անդրադարձել է հայտարարության մի քանի հիմնական դրույթներին։...
- Շառլ Միշելի հայտարարությունը Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման արդյունքում Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վաչապետ Նիկոլ Փաշինյանի...
-
16:12
Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների առաջին հանդիպումը
-
16:00
Դիլիջանում կանցկացվի «Տիեզերական ճամբար 2022»-ը. մասնակցության համար հայտերի ընդունման մեկնարկը տրված է
-
15:47
Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ողջ ռուսական աշխարհին. Լավրով
-
15:27
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:19
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին
-
14:54
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
-
14:07
Հավանաբար ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն կունենանք. ԻԻՀ դեսպան
-
13:44
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել ԱԶԲ-ի Հայաստանի գրասենյակի տնօրենի հետ
-
13:27
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամների հետ
-
13:23
Կապանում Իրանի հյուպատոսությունը տարբեր ոլորտներում նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծի. դեսպան
-
12:58
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը
-
12:18
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Անթիլիասում հանդիպել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հետ
-
12:13
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն
-
11:38
Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
-
11:28
Մայիսի 30-ին տեղի կունենա «Շուշի. ԱմԷն» վավերագրական ֆիլմի պրեմիերան
-
11:15
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
-
10:49
Արգելվել է պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը. ՍԱՏՄ
-
10:01
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
-
09:46
Վահագն Խաչատուրյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
-
01:42
Մոսկվան զգուշացնում է Արևմուտքին. Լավրովը` Ուկրաինային վտանգավոր զենք մատակարարելու մասին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
09:35
Կիրագործվե՞ն այս անգամ Իրանի հետ ծրագրերը
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
13:01
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
19:09
Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
13:21
Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը, դրանք պատմական հայկական հողեր են. Թաթոյան
-
21:14
Մայիսի 1-ին լինելու է հատման կետը, և մենք բոլորս իրար հետ շարունակելու ենք մեր պայքարը․ ընդդիմությունը հստակ ծրագիր ունի․ Արթուր Վանեցյան
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 2,06 կմ/ժ