ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որոշակի պայմանների դեպքում, ԵՄ անցագրային ռեժիմի ազատականացման բանակցություններ կսկսի այդ թվում՝ Հայաստանի հետ

Եվրամիությունը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերության»՝ ԵՄ-ի հետ անայցագրային ռեժիմ չունեցող անդամ երկրների հետ տվյալ հարցով բանակցություններ կսկսի միայն որոշակի պայմանների կատարման դեպքում: Այս մասին տեղեկացնում է swissinfo.ch կայքը՝ մայիսի 11-ին ԵՄ խորհրդի՝ «Արևելյան գործընկերության» քաղաքականության մասին ընդունած հրամանագրին հղումով, փոխանցում է Tert.am-ը:

ԵՄ կարճատև այցեր կատարելու նպատակով անայցագրային ռեժիմից օգտվում են «Արևելյան գործընկերության» 6 երկրներից երեքը` Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, իսկ Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի քաղաքացիներին Եվրամիության տարածք մուտքի համար այցագրեր են անհրաժեշտ:

Խորհուրդն ընդգծել է, որ այցագրերի ազատականացման գոյություն ունեցող ծրագրերն իրականություն դարձնելու համար կարևոր է կատարել այցագրային ռեժիմի դյուրացման համաձայնագրերի կետերն ու համապատասխանել չափանիշներին:

«Եթե պայմանները թույլ տան, ապա առաջիկայում ԵՄ-ի հետ անայցագրային ռեժիմ չունեցող ԱլԳ երկրների հետ կքննարկվի այցագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցություններ սկսելու հնարավորությունը»,-ասված է հրամանագրում:

Բացի այդ, հրամանագրում մտահոգություն կա որոշ գործընկեր երկրների քաղաքացիների կողմից ապաստան ստանալու հարցով դիմումների մեծ քանակի առնչությամբ:


Եղանակ
Երևան
Մառախուղ
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 0,51 կմ/ժ
15 C°
 
26°  16° 
31.05.2023
27°  15° 
01.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: