Հրադադարի համաձայնագիրը Ղարաբաղում. անցել է 26 տարի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր լրանում է Ղարաբաղյան հակամարտության ռազմական ակտիվ գործողություններին վերջ դրած եռակողմ կարևոր փաստաթղթի՝ հրադադարի համաձայնագրի ստորագրման 26-րդ տարին:
Ուղիղ 26տարի առաջա Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցին, սակայն խաղաղություն այդպես էլ չհաստատվեց… 2016-ի ապրիլը ցույց տվեց, թե հրադադարի մասին համաձայնագիրն ինչքան փխրուն է, և ինչքան հեշտ է այն «տրորել»: Մինչ օրս ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին մարդիկ են զոհվում և եթե ի մի բերենք մեկ տարվա ընթացում ունեցած զոհերի թիվը, դժվար կլինի ասել, որ Ղարաբաղում հրադադար է:
Արդեն 20 տարուց ավել շարունակվում է բանակցային գործընթացը, սակայն հակամարտության վերջնական կարգավորումը ոչ միայն դեռևս իրականություն չէ, այլև թվում է` չի լինի այդպիսին մոտ ապագայում: Սահմանագծում շարունակվում են կրակոցները, դիվերսիաներն ու սպանությունները: 26 տարի, որ խլել են հարյուրավոր կյանքեր՝ խաղաղ բանակցությունների և բանակցային սեղանների մոտ սուտ տրված խոստումների հետևում թողնելով երեք կողմերի երիտասարդների, իսկ որոշ դեպքերում նաև խաղաղ բնակիչների ընդհատված կյանքերը:
Շատ են փոխադարձ մեղադրանքները, չեն դադարում ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունն ու այդ ֆոնին միջնորդների` կողմերին ուղղված խաղաղության կոչերը: Չնայած այս ամենին, թերևս այսօր պահն է վերհիշելու այն գործընթացը, որ հանգեցրեց մինչ օրս շարունակվող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակի հաստատմանը:
Դեռ 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԽ Նախարարների խորհրդի արտահերթ նիստի ժամանակ որոշվեց հնարավորինս արագ Մինսկում հրավիրել խորհրդաժողով, որը պետք է սահմաներ խաղաղության պայմանները` ելնելով ԵԱՀԽ սկզբունքներից: Ակնկալվում էր, որ այս նպատակին հնարավոր կլինի հասնել բավականին արագ: Սակայն Մինսկի խորհրդաժողովը նախանշված ժամկետում հրավիրել հնարավոր չեղավ. Ադրբեջանը ձգտում էր խաղաղության հաստատման բանակցություններին ներկայանալ ռազմաճակատում հաղթանակի բոլոր դափնիները շահած:
Սակայն իրավիճակը փոխվեց 1992-ի մայիսից, երբ արցախցիներին հաջողվեց ճեղքել Ստեփանակերտի շրջափակման օղակը: Մայիսի 8-9-ին Շուշիի հերոսամարտում արցախահայերի հաղթանակը բեկեց պատերազմի ընթացքը: Ռազմական գործողություններն ընթանում էին պարբերական հաջողություններով: Յուրաքանչյուր պարտությունից հետո Ադրբեջանը փորձում էր ռևանշ վերցնել` հրաժարվելով կրակը դադարեցնելու միջնորդական բոլոր նախաձեռնություններից:
1993թ.-ին հայկական ուժերի լայնածավալ առաջխաղացման արդյունքում ռազմական պարտություններն Ադրբեջանին հարկադրեցին ընդունել ՌԴ կողմից արված հրադադարի առաջարկը: Բանակցություններին զուգահեռ շարունակվում էին նաև ռազմական գործողությունները։
Ահա թե ինչ է գրում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովն, ում ջանքերով էլ արդյունքում ստորագրվեց կրակը դադարեցնելու մասին արձանագրությունը.
«1994թ. մայիսի սկզբին իրադրությունը ճակատում բավականին հակասական էր դարձել: Այն բանից հետո, երբ ձմռանը ձախողվեց ադրբեջանցիների հակահարձակումը, մեծ հաշվով ուժերի որոշակի հավասարակշռություն սահմանվեց: Առավել համառ մարտեր էին ընթանում Տեր-Տերի շրջանում: Այդ քաղաքին տիրելու հայերի փորձերը մեծ պոտենցիալ վտանգ էին ներկայացնում: Եթե նրանց հաջողվեր կտրել դեպի Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաք` Գանձակ, տանող ճանապարհները կամ շարժվել Բարդա-Եվլախ-Մինգեչաուր ուղղությամբ` դեպի Կուր գետ, ապա հանրապետության հյուսիս-արևմտյան բարձունքը կենթարկվեր “մայր հողից” կտրված լինելու վտանգին: … Այդ իսկ պատճառով, ադրբեջանական ղեկավարությունը շահագրգիռ էր կրակը դադարեցնելու հարցում»:
Չնայած ադրբեջանական կողմի ֆորմալ համաձայնությանը, հրադադրի փաստացի հաստատումը ձգձգվում էր հենց Ադրբեջանի «ջանքերով»: Պաշտոնական Բաքուն պահանջում էր, որ Արցախի ներկայացուցչից բացի փաստաթուղթի տակ լինի նաև ՀՀ ներկայացուցչի ստորագրությունը:
Կազիմիրովը գրում է․ «Ադրբեջանի իշխանությունը ցանկանում էր ձևակերպել հրադադարը Երևանի հետ, իսկ վերջինս չէր համաձայնում` առանց Ստեփանակերտի մասնակցության: Կազմակերպել իրենց ներկայացուցիչների հանդիպում նշանակում էր ժամանակ կորցնել և բաց թողնել հնարավորությունը՝ ռազմաճակատում իրավիճակի փոփոխության դեպքում: Մնում էր շրջանցել կողմերի կամակորությունները և ստորագրել փաստաթուղթը ցանկացած ընդունելի ձևով»:
Բանակցություններից հետո ի վերջո 1994թ. մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդաժողովի միջնորդությամբ ստորագրվեց Բիշքեքյան արձանագրությունը, որի տակ իրենց ստորագրությունները դրեցին ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Բաբուրյանը, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Գուլիևը և Հյաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Արաքցյանը։
Արդյունքում, Բիշքեքյան, ինչպես նաև 1994 թ. փետրվարի 18-ին Հայաստանի, Ադրբեջանի ՊՆ նախարարների և ԼՂ զինված ուժերի լիազորված ներկայացուցչի կողմից ստորագրված հրադադարի հաստատման արձանագրության հիման վրա կազմվեց հրադադարի պայմանագիրը: Այս փաստաթուղթը թարգմանվեց երեք լեզուներով, և մայիսի 9-ին ռուսական կողմի միջնորդի ներկայությամբ այն ստորագրեց Ադրբեջանի ՊՆ նախարար Մամեդովը, ապա՝ մայիսի 10-ին ՀՀ ՊՆ նախարար Սարգսյանը, մայիսի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղի զորքերի հրամանատար Բաբայանը: Այս երեք փաստաթղթերը՝ յուրաքանչյուրի վրա մի կողմի ստորագրությամբ, ուղարկվեցին Մոսկվա, որտեղ հաստատվեց նրանց նույնականությունը:
Մայիսի 12-ին հայտարարվեց հրադադարի պայմանագրի` ուժի մեջ մտնելու մասին: Հրադադարի հաստատումից հետո բանակցային գործընթացն ակտիվ փուլ թևակոխեց:
26 տարի առաջ ստորագրված հրադադարի ռեժիմն այսօր ամրապնդման կարիք ունի: Փաստաթղթի կենսունակությունն ապահովելու համար առավել քան տրամաբանական կլինի, որպեսզի Ադրբեջանը սահմանային գոտուց դուրս բերի դիպուկահարներին, և հակամարտության բոլոր կողմերի միջև կնքվի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման համաձայնագիր: Այն կոչված կլինի թարմացնելու ստանձնած պարտավորություններն ու վերջ դնելու սահմանային միջադեպերին, զսպիչ գործոն կդառնա ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությանը: Սահմնանային միջադեպերի հետաքննության մեխանիզմները ևս մեկ անհրաժեշտ միջոց են կողմերի միջև վստահության մթնոլորտի կառուցման և բանակցային գործընթացին խթան հաղորդելու համար:
Այսպիսով, արյունահեղությանը վերջ դնելու համար 26 տարի առաջ մեծ ջանքերով կնքված հրադադարի ռեժիմն այսօր հարցականի տակ է դրվում Ադրբեջանի կողմից, ինչը պետք է կանխել և արժանացնել համապատասխան գնահատականի:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ