ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

Ադրբեջանը զորավարժությունների մասին չի ծանուցել ո´չ Հայաստանին, ո´չ էլ միջազգային կազմակերպություններին. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանը կայանալիք լայնամասշտաբ զորվարժությունների մասին չի ծանուցել ո´չ Հայաստանին, ո´չ էլ միջազգային կազմակերպություններին: Այս մասին «Արմեդիա ՏՎԳ»-ին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նախօրեին հայտի դարձավ, որ մայիսի 18-22-ն Ադրբեջանում անցկացվելու են պլանային լայնածավալ ռազմական զորավարժություններ, որին մասնակցելու է մինչև 10 հազար զինծառայող, օգտագործվելու է մոտ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, բանակային ավիացա:

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ նմանատիպ լայնածավալ զորավարժություններ անցկացնելուց առաջ Ադրբեջանը պարտավորվում է ծանուցել ինչպես Հայաստանին, այնպես էլ միջազգային կազմակերպություններին:

«Արմեդիա ՏՎԳ»-ն դիմել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանին՝ ճշտելու, թե արդյոք Ադրբեջանը նախապես ծանուցել է զորավարժությունների մասին:

«Ադրբեջանը կայանալիք լայնամասշտաբ զորվարժությունների մասին չի ծանուցել ո´չ Հայաստանին, ո´չ էլ միջազգային կազմակերպություններին», - հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 6 կմ/ժ
23 C°
 
15°  27° 
28.09.2020
13°  24° 
29.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: