ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիությունը երկարաձգել է արտաքին սահմանների բացումը

Եվրամիությունը հուլիսի սկզբին կսկսի աստիճանաբար չեղարկել երրորդ երկրներ ոչ պարտադիր այցելությունների սահմանափակումները: Այս մասին ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի արդյունքներով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Յոհանսոնի խոսքով՝ նախարարների մեծ մասը կողմ է արտահայտվել հունիսի 15-ին լրացող արտաքին աշխարհի հետ սահմանային սահմանափակումների երկարաձգմանը ևս 2 շաբաթով:

«Շատ երկրներ աջակցեցին արտաքին սահմաններին սահմանափակումների 2 շաբաթով երկարաձգմանը: Նրանք նաև աջակցեցին համակարգված մոտեցմանը, հստակ չափորոշիչների մշակմանը, բայց նաև տարաձայնություններ առաջացան, թե որ չափորոշիչներն է պետք օգտագործել: Ես կշարունակեմ երկխոսությունները նախարարների հետ` վերջնական որոշման հասնելու համար»,-ասել է Յոհանսոնը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: