ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սինգապուրը և Չինաստանը վերսկսել են փոխադարձ ուղևորությունները

Սինգապուրը և Չինաստանը մասամբ վերսկսել են պարզեցված ռեժիմով փոխադարձ ուղևորությունները, որոնք կասեցվել էին փետրվարի 1-ին՝ նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է Սինգապուրի քաղաքացիական ավիացիոն վարչությունը:

««Արագ թրեքերի» ստեղծումը երկու երկրների միջև թույլ կտա սահմանափակ թվով գործարարների և ճանապարհորդների փոխադարձ ուղևորություններ իրականացնել: Սա Սինգապուրի սահմանների աստիճանական բացման ծրագրի մի մասն է: Միաժամանակ, առավել խիստ միջոցներ կձեռնարկվեն ուղևորությունների անվտանգության ապահովման համար»,- նշել են գերատեսչությունում:

Իր հերթին, Արտաքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ ճանապարհորդել կկարողանան ոչ միայն երկու պետությունների քաղաքացիները, այլ նաև օտարերկրացիները, որոնք մշտական ​​ռեզիդենտներ են: Սակայն Սինգապուրի իշխանությունները երկրից դուրս գալու համար պահանջում են նախապես թույլտվություն ստանալ տեղական արտգործնախարարությունից կամ առևտրի և արդյունաբերության նախարարությունից: Բացի այդ, անհրաժեշտ է հրավեր ստանալ ընդունող կողմից և նախքան թռիչքը 48 ժամվա ընթացքում կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել: Երկրորդ թեստն անհրաժեշտ է հանձնել Չինաստան կամ Սինգապուր ժամանելուն պես:

Հանվում է նաև պարտադիր երկշաբաթյա կարանտինը արտասահմանից ժամանողների համար:

Չինաստանն առաջին երկիրն էր, որի հետ Սինգապուրը մարտի 23-ին վերականգնել էր միջազգային հաղրոդակցությունը: Ավելի վաղ Սինգապուրի իշխանությունները հայտարարել էին, որ նման խորհրդակցություններ են տարվում Ավստրալիայի, Մալայզիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության և մի շարք այլ պետությունների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: