ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Իրանի քաղաքացուն մահվան են դատապարտել գեներալ Սոլեյմանիի մասին ԿՀՎ-ին ու «Մոսադ»-ին տեղեկություն տրամադրելու համար

ria.ru

Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել քաղաքացուն, որին կասկածում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և Իսրայելի արտաքին հետախուզության «Մոսադ» ծառայության հետ համագործակցության և գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրելու համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին, հաղորդում է tass-ը ։

«Մահմուդ Մուսավի Մաջդը կապված էր ԿՀՎ-ի և «Մոսադի» հետ և գումարի դիմաց զբաղվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ լրտեսությամբ»,- ասել է նա։

Իսմայիլին հավելել է, որ «այդ մարդը թշնամիներին է փոխանցել Սոլեյմանիի գտնվելու վայրը»։

Դատական իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ «Մաջդը դատապարտվել է մահապատժի և շուտով դատավճիռն ի կատար կածվի»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրթիռային հարված էր հասցրել Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 4 կմ/ժ
3 C°
 
   
01.12.2020
   
02.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: