ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանն ախտահանման խցիկներ կնվիրի Հայաստանին

Վրացական Edison Tech Solutions տեխնոլոգիական ընկերությունը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում` նվիրելով 5 ախտահանման խցիկ: Այս մասին տեղեկացնում է sputnik-georgia.ru-ն:

Հունիսի 4-ին Վրաստանի մի շարք քաղաքացիներ ստորագրահավաք էին սկսել՝ խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին համավարակի դեմ պայքարում: Այդ ստորագրահավաքն այն խթաններից մեկն է հանդիսացել վրացական ընկերության համար, որոնք նպաստել են Հայաստանին 5 ախտահանման խցիկ նվիրելու որոշմանը:  

«Մենք պատրաստ ենք 5 ախտահանման խցիկ ուղարկել հարևան երկիր ամենաուշը մեկ շաբաթվա ընթացքում: Ախտահանման խցիկները կարելի է տեղադրել հասարակական վայրերում, օրինակ՝ Վրաստանում դրանցից մեկը տեղադրված է Օկրիբա ավտոկայանում, մյուսը` Գագուա հիվանդանոցում և այլն: Հայաստանը նույնպես իր ցանկությամբ կարող է օգտագործել խցիկները` տեղադրելով, օրինակ, հիվանդանոցներում, պալատներում և այլն: Ինչպես արդեն ասացի, մենք պատրաստ կլինենք ամենաուշը մեկ շաբաթից, մնացածն արդեն երկու պետությունների ֆորմալ պայմանավորվածությունների հարցն է»,-ասել է ընկերության հիմնադիր Գիվի Բերիձեն:

Վրացական ախտահանման խցիկները ստեղծվել են Kaya և Edison Tech Solutions կազմակերպությունների կողմից մոտ մեկ ամիս առաջ, հատուկ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: