ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 729,18 դրամ ԱՐԾԱԹ - 361,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 957,49 դրամ

Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից. Արարատ Միրզոյան

Մասնակցեցի ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Նիստի ընթացքում անդրադարձա համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, ֆեյսբուքյան իր էջումգրում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։

Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից:

Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, և ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով», - գրել է Միրզոյանը:


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 4 կմ/ժ
0 C°
 
   
03.12.2020
   
04.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: