ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 407.52 դրամ +0,52 EUR - 425.9 դրամ +0,9 RUB - 7.41 դրամ +0,41 GBP - 494.73 դրամ +0,73
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ապահովել է ֆինանսական թափանցիկության պայմանները. ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է 2020 թվականի ֆինանսական թափանցիկության մասին ամենամյա զեկույցը: Զեկույցը կազմելիս հաշվի է առնվում այն հանգամանքը, թե արդյոք տվյալ երկրի կառավարությունը կատարել է ֆինանսական թափանցիկության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները, թե ոչ: Ֆինանսական թափանցիկության նվազագույն պայմանները կատարելու նպատակով տվյալ երկրի կառավարությունը պետք է ժողովրդին հասանելի դարձնի ազգային բյուջեի հետ կապված փաստաթղթերը և բնական պաշարներն արդյունահանելու շուրջ կառավարության կնքած պայմանագրերը: Այս հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Այս տարի Պետդեպարտամենտն ուսումնասիրել է աշխարհի 140 երկրների ֆինանսական թափանցիկությունը, որն ընդգրկում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը: Ուսումնասիրության ենթարկված 141 երկրներից միայն 76-ն է կատարել այդ պահանջները: Այսինքն` 65 պետություններ չեն կատարել ֆինանսական թափանցիկությունն ապահովելու նպատակով ընդունված պայմանները:

Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք ապահովել են այդ պայմանները, այսինքն` հանրությանը հասանելի են դարձրել բյուջետային փաստաթղթերն ու բնական հանածոների արդյունահանման հետ կապված պայմանագրերը: Հայաստանի հարևաններից այս խմբի մեջ են մտնում Վրաստանն ու Թուրքիան:

Նվազագույն պայմանները չի ապահովել Ադրբեջանը:
Ուսումնասիրությունն անցկացնելու ժամանակահատվածում Ադրբեջանում բյուջետային փաստաթղթերը և պարտքային պարտավորությունները հրապարակայնորեն հասանելի են եղել: Սակայն այն չափանիշներն ու ընթացակարգերը, որոնց միջոցով այս երկրի կառավարությունը շնորհում է պայմանագրեր կամ լիցենզիաներ բնական ռեսուրսների, մասնավորապես` նավթի արդյունահանման համաձայնագրերի համար, միայն մասնակիորեն են սահմանված օրենքում, կանոնակարգում կամ հանրային փաստաթղթերում: Թե որքանով է կառավարությունը հետևել գործող օրենսդրություններին և կանոնակարգերին բնական ռեսուրսների արդյունահանման համար լիցենզիաներ կամ լիցենզիաներ տրամադրելու համար, պարզ չէ:

 

Ռուսաստանն ու Իրանն ընդգրկված չեն զեկույցում:
Զեկույցը հենվում է ամերիկյան դեսպանությունների, ամերիկյան տարբեր այլ գործակալությունների, միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացրած հաշվետվությունների վրա:

Պետդեպարտամենտը կարևորում է ֆինանսական թափանցիկությունը` այն համարելով ֆինանսական բնագավառը կառավարելու կարևոր պայման: Այս զեկույցներից է նաև մեծապես կախված լինում ԱՄՆ-ի կողմից այդ երկրներին հատկացվող օգնությունը: Եվ Միացյալ Նահանգները ցանկանում է վստահ լինել, որ իր հատկացումներն այս երկրներում օգտագործվում են խելամտորեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 9,26 կմ/ժ
24 C°
 
31°  18° 
06.07.2022
32°  19° 
07.07.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: