Հայաստանի նախագահն ասել է մի բան, որը չի ասել որևէ այլ պետության ղեկավար՝ «Դուք կարող եք: Սկսեք լողալ». «Լա Ռեպուբլիկա»
Իտալական հեղինակավոր «Լա Ռեպուբլիկա» օրաթերթը հունիսի 16-ին հրապարակված «Ապագայի կայարան» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է կորոնավիրուսի տարածման պատճառով հասարակություններին պարտադրված նոր ապրելակերպին, մարտահրավերներին ու դժվարություններին և այդ համատեքստում ներկայացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հեղինակ Ռիկարդո Լունան մասնավորապես գրում է, որ ողջ աշխարհում ակնկալվում է տնտեսական անկում, կառավարությունները հասարակության խոցելի խմբերին և գործազուրկներին օգնելու նպատակով մշակում են նպաստների և թոշակների նոր համակարգեր: «Տպավորություն է ստեղծվում, թե մենք անօգնական ենք», -գրում է հոդվածագիրը և հավելում, որ իրեն տպավորել են իրավիճակի վերաբերյալ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ասված խոսքերը:
«Հայաստանի նախագահը նախկին ֆիզիկոս է, երիտասարդ տարիներին այն ծրագրավորողներից մեկն է եղել, ում շնորհիվ Tetris խաղը համաշխարհային հաջողություն ունեցավ: Այնուհետև երկար տարիներ նա եղել է Հայաստանի դեսպանը Լոնդոնում և, ի վերջո, դարձել է երեք միլիոն բնակչությամբ և աշխույժ, բայց շատ փոքր տնտեսությամբ կովկասյան փոքր Հանրապետության՝ Հայաստանի նախագահը, -գրում է հեղինակը: -Արմեն Սարգսյանն ասում է, որ այս ճգնաժամն ապագայի արագացուցիչն է, որ պետական թվային կառավարումը կարող է փոխել երկրի գործելակերպը, օրինակ՝ հեռավար ուսուցումը և առողջապահությունը գնալով ավելի մեծ պահանջարկ կունենան, որ մենք չպետք է դադարեցնենք պայքարը կլիմայի փոփոխության դեմ: Հայաստանի նախագահը ասել է մի բան, որը չի ասել որևէ այլ պետության ղեկավար, բան, որը ոչ ոք չի ասում, և որի իմաստը «դուք անօգնական եք» արտահայտության ճիշտ հակառակն է: Դրա իմաստն է՝ «Դուք կարող եք: Սկսեք լողալ»: Մի խոսքով, Արմեն Սարգսյանն ասել է, որ այժմ կառավարությունները պետք է զբաղվեն նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստելով, այլ ոչ թե մահացող արդյունաբերությունները սուբսիդավորելով: Ստարտափներ, բայց ոչ միայն: Նոր ձեռնարկություններ: Պետք է անցնել գործի: Գնալ առաջ: Հետ քաշել ամպերը»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 1,03 կմ/ժ