ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավրությունը դիմել է ՍԴ՝ 17,9 մլն եվրո վարկի հարցով

Կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի՝ ՎԶՄԲ միջև 2020թ. ապրիլի 21-ին ստորագրված  «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով։

Եթե Սահմանադրական դատարանի կողմից ստացվի որոշում, որ միջազգային այս  պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանում են, ապա Հայաստանի կառավարությունը կկարողանա ՎԶՄԲ-ից ստանալ 17,9 մլն եվրո վարկ:

Սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Վարկը ծախսվելու է հետևյալ ծրագրերի վրա.

  • Օժանդակություն տեղական սոցիալ-տնտեսական զարգացմանը և կարողությունների ստեղծմանը,
  • Օժանդակություն միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնություններին,
  • Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ինստիտուցիոնալ հզորացում և ծրագրերի կառավարում:

Այս վարկային համաձայնագիրը  Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև  2015թ. ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» 30 մլն ԱՄՆ դոլար գումարով հիմնական վարկային համաձայնագրի շարունակությունն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: